Slaq.am- The New York Times-ը գրում է. «Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակն անց է կացրել մահվան դեմ հուսահատ մրցավազքում: Նա զբաղված է եղել Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրածների փնտրելով: Նազիկին հաջողվել է նրանց լուսանկարել»:
Ստորև ներկայացնում ենք ցեղասպանությունը վերապրածների լուսանկարներն ու նրանց պատմությունները: Որոշ նկարներում նրանց ձեռքերում իրենց երիտասարդ տարիքի լուսանկարներն են:

Տիգրանուհի Ասատրյան. Ծնվել է 1910 թվականին, Կարս նահանգի Կագիզման քաղաքում (լուսանկարը` 2010 թ.)
«Մենք երկու անգամ արտագաղթել են Կագիզմանից: Առաջին անգամն այդքան լավ չեմ հիշում, բայց շատ լավ եմ հիշում երկրորդը` 1918 թվականին, այդ սարսափելի օրը, մահացած երեխաներին...մինչև կարողացանք հասնել Լենինական: Մենք կորցրեցինք մեր բարեկամներին` հորաքրոջս, նրա երեք որդիներին: Նրանք թուրքական բանտում տանջել էին հորեղբորս, իսկ հետո` սպանել նրան: Ամենուր տառապող հայեր էին: Նրանք ամեն ինչ անում էին` սպանություն, բռնաբարություն, ամեն ինչ. ոչ ոքի չհաջողվեց խուսափել դրանից»:

Ազատ Թովմասյան. Ծնվել է 1916 թվականին, Բիթլիսի վիլայեթի Կորտեր գյուղում (լուսանկարը` 2008 թ.)
«Ես ծնվել եմ արտագաղթի ճանապարհին: 40 օրականում ջրծաղիկով էի հիվանդացել: Մայրս փաթաթել է ինձ ու տարել մեջքի վրա` իրերի հետ: Երբ նրանք հասել են Ջուղա, նա ինձ իջեցրել է ու տեսել, որ ձայն չեմ հանում: Ես չէի շնչում: Նա մտածել է` մահացել եմ: Մի ծեր մարդ մոտեցել է մորս ու ասել. «Ձեր երեխան ողջ է, մի՛ վախեցեք»»:

Հովհաննես Ավետիսյան. Ծնվել է 1908 թվականին, Կարս նահանգի Ծփնի գյուղում (լուսանկարը` 2008 թ.)
«Ընտանիքս 12 հոգուց էր բաղկացած, ողջ եմ մնացել միայն ես: Թուրքերը սպանել են մնացած 11-ին: Հիշում եմ` 4 կամ 5 տարեկան էի: Մենք գաղթեցինք Ծփնիից: Ճանապարհի կեսին անհնար էր քայլել, ամենուր դիակներ էին: Սայլը չէր կարողանում անցնել դիակների միջով»:

Մանիկ Մանուկյան. Ծնվել է 1904 թվականին, Կոնստանդնուպոլսի մոտակայքում` Սիլիվրի քաղաքում
«Գիշերով փախանք ու նավերով հասանք Հունաստան: Մայրս մեզ Վոդինա գյուղ տարավ: Մենք այնտեղ լավ էինք ապրում: Հետո ես ամուսնացա ու տեղափոխվեցի Սալոնիկ: Մենք շատ հարուստ էինք Հունաստանում: Երբ եկանք Հայաստան, մեր ապրելակերպը վատացավ: Ամուսինս չդիմացավ այդ պայմաններին ու մահացավ: Ես որպես դերձակ էի աշխատում: Ամբողջ կյանքս հարսանեկան զգեստներ եմ կարել»:

Մարիամ Ավոյան. Ծնվել է 1901 թվականին, Բիթլիսի Վիլայեթում: Նկարում իր ու ամուսնու հարսանեկան լուսանկարն է, իսկ իր ետևում կանգնած է դուստրը (լուսանկարը` 2008 թ.)
«Ես հիշում եմ զանգվածային սպանությունները: Մինչ այդ հայերն ու թուրքերը խաղաղության մեջ էին ապորւմ, բայց հետո...5-6 տարեկան երեխաները ցեղասպանության ականատեսը եղան: Նրանց մեզ` հայերիս` տղամարդկանց, կանանց ու երեխաներին տարան մի մեծ ու բաց տարածք և սկսեցին:
Նրանք մարդկանց վրա բենզին լցրեցին ու այրեցին նրանք: Օդը սրտխառնոց առաջացնող հոտով էր լցվել: Ամենուր ծուխ էր: Երկինքը սևացել էր: Մարդիկ մոխիր դարձան: Այդ դաշտում հազարավոր դիակներ էին: Ես մահացած մարդկանց մեջ պառկել ու ձայն չէի հանում: Իմ առջև մի մարդու ստվեր կար: Նա այրում էր ողջ մնացածներին: Թուրք զինվորները սպասեցին մինչև վերջին մարդն այրվեր ու հեռացան: Մեզ վերջապես հաջողվեց Հայաստան հասնել: Ես ամուսնացա, ւ երեխա ունեցա: Ամուսինս գնաց պատերազմ ու չվերադարձավ»:
Թարգմանությունը` Շող Փահլևանյանի
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22