ARM | RUS |

«Յունիթայմ» միջազգային ակադեմիա` Կրթություն առանց սահմանների

10.10.19 | 11:24

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Յունիթայմ» միջազգային ակադեմիայի նախագահ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

-Տիկի՛ն Հարությունյան, ուսումնական տարվա մեկնարկը տրված է, մենք տեղյակ ենք, որ Կրթության միջազգային ակադեմիան անվանափոխվել է, գործունեության նոր ձև և բովանդակություն ստացել: Կպատմե՞ք` ինչպես նման որոշում կայացրեցիք:
-Կրթության միջազգային ակադեմիան հիմնադրվել է 2006թ.` որպես իրավաբանական անձանց միություն, սակայն ժամանակի ընթացքում այն կորցրեց իր դերակատարումը, քանի որ բոլոր իրավաբանական անձիք միավորվեցին մեկ համալսարանի` «Հայբուսակ»-ի կազմում: Այդ իմաստով անհրաժեշտություն առաջացավ փոխելու Կրթության միջազգային ակադեմիայի թե՛ բովանդակությունը, թե՛ անունը, թե՛ գործունեության տեսակը: Արդյունքում` Կրթության միջազգային ակադեմիան վերջերս վերագրանցվեց որպես հասարակական կազմակերպություն, որը կրում է «Յունիթայմ» միջազգային ակադեմիա անունը:


-Ինչո՞ւ «Յունիթայմ»:
-Երևի շատերն են հիշում «Յունիթայմ» ամսագիրը, որը լույս էր տեսնում Կրթության միջազգային ակադեմիայի հովանու ներքո: Այժմ ամսագիրը չի տպագրվում, սակայն նրա անվանումը խորհրդանշական է մեզ համար, այդ պատճառով որոշեցինք պահպանել այն և ակադեմիան կնքել հենց այդ անունով:


-Կներկայացնե՞ք «Յունիթայմ» միջազգային ակադեմիայի գործունեության ուղղվածությունը, ինչո՞վ է այն զբաղվելու:
-Ակադեմիայի հիմնական գործառույթներն են` կրթական, գիտական, մշակութային կապերի ստեղծումը և զարգացումը, մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը, և այլն: Առաջին ուղղությունը, որը հիմք ենք ընդունել ակադեմիայի գործունեության համար, «Life long learning»-ն է, որը թարգմանաբար նշանակում է «Կրթություն ողջ կյանքի ընթացքում»: Այս գաղափարը ստեղծվել է ԱՄՆ-ում 1996-97թթ., և Հայաստանում երբևէ չի գործել: Մեր ակադեմիան առաջինն է, որ անդրադարձել է այս ոլորտին, և մենք այդ որոշումը կայացրել ենք` հետևելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և ոչ միայն կրթական ոլորտի, այլ նաև հասարակական հարաբերությունների, հատկապես` տարեց մարդկանց, արդեն աշխատանքային տարիքից դուրս գտնվող, գործազուրկների խնդիրներին և նախատեսում է աշխատանք տարբեր տարիքային խմբերի հետ` սկսած ուսանողական տարիքից մինչև ավագ սերունդ:


-Առավել մանրամասն կներկայացնե՞ք, մասնավորապես` ի՞նչ ծրագրեր են իրականացվելու:

-Ծրագրերի հիմքում դրված է այն գաղափարը, որ մարդն ինչքան ապրում է, կարող է սովորել և նրա այդ ցանկությունը բնական է, ընդ որում, սովորել կարելի է ոչ միայն աշխատելու, այլ պարզապես հասարակության մեջ, ընտանիքում, ընկերների և հարազատների շրջապատում ինտեգրված և պահանջված զգալու համար:

Ակադեմիայի հիմնական նպատակն է` հատուկ մշակված ծրագրերի միջոցով օգնել գործազուրկ մարդկանց ավելի հեշտ աշխատանք գտնել, և եթե դրա համար կարիք կլինի լրացնել գիտելիքների որոշակի պաշար, ապա մեզ մոտ նրանք կարող են անցնել մասնագիտական դասընթացներ, վերապատրաստվել կամ բոլորովին փոխել մասնագիտական պրոֆիլը` նորագույն, գերժամանակակից կրթական ծրագրերով և տեխնոլոգիաներով:
Ծրագրերը կնպաստեն գործազրկության նվազեցմանը, որն առավել խորը արտահայտված է միջին և ավագ սերնդի շրջանում:


-Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված տարեց մարդկանց համար:


-Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորվում է կենսաթոշակային տարիքում գտնվող մարդկանց զբաղվածությամբ ապահովելը: Պարտադիր չէ, որ նրանք աշխատեն, բայց ցանկալի է, որ տարեցները զբաղված լինեն, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան, ինչն էլ մարդու երկարակեցության և առողջ ապրելակերպի ամենակարևոր գրավականն է:
Ցավոք, մեր իրականությունում մի շատ սխալ բան կա` երբ մարդը հասնում է որոշակի տարիքի, կյանքը, կարծես կանգ է առնում նրա համար, քչերն են, որ շարունակում են ապրել նույն տեմպով կամ գոնե մասամբ կատարել իրենց սովորական գործառույթները, առավել ևս` նոր հետաքրքրություններ գտնել: Մինչդեռ այսօր կյանքի տևողությունը շատ երկրներում այնպիսին է, որ մարդ կարող է ընդհուպ մինչև կյանքի 30 տոկոսն անցկացնել հետթոշակային տարիքում: Սա շատ արժեքավոր ժամանակ է, երբ կենսափորձը և առողջ դատողությունը կարող են մեծ դրական փոփոխություններ առաջացնել առանձին մարդկանց և հասարակության կյանքում, մինչդեռ այդ մարդիկ մեծ մասամբ հեռանում են ակտիվ հասարակական կյանքից և անցնում են պասիվ ու «ընդհատակյա» կենսակերպի:
Կարծում եմ` այս ուղղությունը ևս տեղ կգտնի Հայաստանում, քանի որ նոր խոսք է ասվում, և ես ուրախ եմ, որ այն մենք ենք հնչեցնում: Մեր հասարակության մեջ, անկասկած կան մարդիկ, ովքեր չեն աշխատում, ստանում են կենսաթոշակ, բայց ցանկանում են աշխատել, զբաղված լինել, օգտակար գտնվել: Նրանց կհետաքրքրի այս ծրագիրը:


-Իսկ ինչպե՞ս է լուծվելու ֆինանսավորման հարցը:


-Ակադեմիայի հիմնադիրների խնդիրը միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ ստանալն է, որը կծառայի առաջին հերթին կենսաթոշակային տարիքի մարդկանց հետ աշխատանքին: Նրանց համար կկազմակերպվեն պարապմունքներ, դասընթացներ և տարաբնույթ միջոցառումներ:


-Ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ, դասընթացները վճարովի՞ են լինելու:


-Մեզ կարող են դիմել կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ ակադեմիայի գործունեությանն ու ծրագրերին և մեզ դիմելու կարգին, ինչպես նաև, մենք ունենք ֆեյսբուքյան էջ, որի միջոցով ևս ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ և ներկայացնել իրենց անհանգստացնող խնդիրները և ընդգրկվել տարբեր խմբերում:
Իսկ դասընթացները կլինեն և՛ վճարովի, և՛ անվճար: Որոշ կազմակերպություններ կամ անձինք կվճարեն առանձին մարդկանց կամ խմբերի համար, որոնք մեր դասընթացներին կմասնակցեն անվճար, օրինակ, կենսաթոշակառուները:
Դասընթացներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր:


-Արդեն ունե՞ք գործընկերներ, հովանավորներ:
-Արդեն ունենք խոշոր գործընկերներ, որոնք հետաքրքրված են իրենց աշխատակիցների վերապատրաստմամբ: Վստահ եմ` այս տեսակի համագործակցությունն առանցքային կդառնա մեզ համար:
Հայաստանը մասնագետների երկիր է, մեզ մոտ մասնագետի պակաս չկա, բայց կան մասնագետներ, ովքեր աշխատանք չունեն, և կան գործատուներ, որոնք համապատասխան մասնագետներ չեն գտնում: Որտե՞ղ է բացթողումը: Այդ հարցի պատասխանը մեկն է` ունենք լավ մասնագետներ, որոնք չեն համապատասխանում այսօրվա շուկայի պահանջներին և մյուս հակասությունն այն է, որ գործատուն պահանջում է փորձառու մասնագետ, բայց նախընտրում է երիտասարդ կադրերին, որոնք չեն կարող փորձառու լինել: Անհրաժեշտ է բարձրացնել աշխատաշուկայի տարիքային շեմը, որպեսզի որակյալ կադրերն իրենց արժանի տեղը զբաղեցնեն, իսկ գործատուն կարողանա որակյալ կադրերով համալրել իր կազմակերպությունը:


-Վերապատրաստման ի՞նչ հնարավորություններ եք առաջարկում:


-Մեր ակադեմիան հնարավորություն է ստեղծում վերապատրաստման դասընթացներ անցնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Պարզապես պետք է դիմել մեզ, ընտրել դասընթացը, մասնակցել և ստանալ արդի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:


-Տիկի՛ն Հարությունյան, այդքան տարի Դուք Ձեր կյանքը նվիրել եք համալսարանական կրթությանը և այժմ ինչո՞ւ որոշեցիք թողնել այդ գործը:

-Ամեն ինչ ունի իր ժամանակը: Ես 25 տարի ղեկավարել եմ «Հայբուսակ» համալսարանը և սիրով ու գոհունակությամբ եմ կատարել այդ գործը, իսկ հիմա, կարծում եմ` եկել է ժամանակը իմ փորձն ու գիտելիքները մեկ այլ ոլորտում ներդնելու և կիրառելու: Իմ հետաքրքրությունների շրջանակն ընդլայնվել է, ես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կրթությունը մարդու համար երբևէ չպետք է ավարտվի, չպետք է մարդն իր կյանքի որևէ ժամանակահատվածում վերջակետ դնի կրթվելու գործընթացին: Սակայն մարդկանց մեծամասնությունը, ավարտելով բուհը, կարծես կանգ է առնում, ինչի արդյունքում, որոշ ժամանակ անց նա այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի գտնում իրեն համապատասխան աշխատանք: Ես նման մարդկանց հետ շատ եմ շփվել, ու նաև դա է պատճառը, որ որոշեցի այս նախաձեռնությամբ հանդես գալ: Ցանկանում եմ Հայաստանում շատ-շատ երջանիկ, բավարարված, իրենց կյանքից գոհ մարդկանց տեսնել, ինչի գրավականներից մեկը համարում եմ մարդկանց ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հնարավորությունը:


-Տիկի՛ն Հարությունյան, Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք կրթության և գիտության ոլորտում, լավատեղյակ եք դրանում առկա խնդիրներին, մարտահրավերներին, հետաքրքիր է, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին բարեփոխումներին, կրթության ոլորտը հեղափոխության կարիք ունի՞:
-Ընդհանրապես, կրթությունը հեղափոխություններից պետք է հեռու մնա, կրթությունն այն ոլորտն է, որտեղ ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի հստակ գիտական սկզբունքների և կոնկրետ փորձի վրա: Կրթությունն ունի իր հստակ սահմանված խնդիրները, և դրանք լուծելու համար անհրաժեշտ է կիրառել և՛ միջազգային փորձը, և՛ մեր դարավոր ավանդույթները, բայց միշտ պետք է ելնել կոնկրետ խնդրի լուծման գաղափարից, հստակ հասկանալ նպատակները և վերջնարդյունքները և երբեք չընկնել վտանգավոր մոլուցքների մեջ, քանի որ գործ ունենք մեր երկրի ապագայի հետ: Այնպես որ, կրթության ոլորտում հեղափոխություն բառը ես չեմ ընդունում: Իսկ բարեփոխումների կարիք, իհարկե, կա, և այդ գործընթացում ամենակարևորը ձևը ճիշտ բովանդակությամբ լցնելն է:


-Ի՞նչ լուծումներ կառաջարկեք:


-Առաջին հերթին`մասնագետների պատրաստում ու վերապատրաստում է պետք, քանի որ մասնագետն է որոշում ամեն բան թե՛ դասարանում, թե՛ լսարանում, և թե նույնիսկ նախադպրոցական կրթական հիմնարկում: Նաև անհրաժեշտ եմ համարում միջազգային առաջատար փորձի տեղայնացումը: Ինչ վերաբերում է դիպլոմների ճանաչմանը, ցանկացած երկրում ճանաչվում է գիտելիքը. պահանջված մասնագետն ամենուրեք ընդունվում է և հաջողության հասնում: Շատ հաճախ գիտելիքն առավել հզոր գործոն է դիպլոմը ճանաչելու հարցում, քան երկու երկրների միջև կնքված պայմանագիրը:


-Տիկի՛ն Հարությունյան, Դուք բավականին երիտասարդ տարիքից ակտիվ գործունությամբ եք զբաղվում և դրան զուգահեռ` ունեք ընտանիք, երեխաներ, հետաքրքիր է, ըստ Ձեզ` որո՞նք են կնոջ ամենամեծ առաքելությունները կյանքում, և արդյո՞ք Ձեզ հաջողվել է դրանք իրականություն դարձնել:
-Այդ մասին պետք է հարցնել իմ մտերիմներին, բայց հուսով եմ` հաջողվել է և հաջողվում է...
Կնոջ կարևոր առաքելությունը համարում եմ ճիշտ, ազնիվ, շիտակ օրինակ ծառայելը: Եթե կինն ազնիվ է, բարի, նվիրված, ուրեմն, նա կատարում է իր առաքելությունը` անկախ նրանից, նա հիմնարկ է ղեկավարում, թե տնային տնտեսուհի է:


-Որքանո՞վ կարող են ներդաշնակ լինել կինը և քաղաքականությունը:

-Կարծում եմ` կինը և քաղաքականությունը կարող են ներդաշնակ լինել, որևէ խնդիր չեմ տեսնում: Առհասարակ, կնոջ հետ ամեն ինչ կարող է ներդաշնակ լինել, եթե կինն իր տեղում է, և այստեղ կարևորը կինն է քաղաքականության մեջ, այլ ոչ թե քաղաքականությունը նրա կյանքում:


-Ի՞նչ է ուզում կինը, և արդյո՞ք կնոջը հաջողվում է հասնել լիակատար երջանկության, թե՞ մի մութ կամ չբավարարված անկյուն ամեն դեպքում մնում է հոգու խորքում:
-Լիակատար երջանկությունը մի վերջնական ու անփոփոխ վիճակ չէ, որին կարելի է հասնել և մնալ այնտեղ: Քանի մարդուն տրված է ապրելու ժամանակ, նա ունի նաև փոփոխվելու, աճելու, զարգանալու և կատարելագործվելու հնարավորություն և պարտավորություն: Սխալն այն է, որ մենք շարունակ սպասում ենք, որ ինչ-որ բան կատարվի ու նոր կարողանանք երջանիկ լինել, մինչդեռ ապրելու և կատարելագործվելու հնարավորությունն ինքնին մեծագույն երջանկություն է:
Կարծում եմ` ամեն մարդու առաջին հերթին տրվում է ըստ իր հավատի` ոչ միայն ըստ իր խելքի և աշխատասիրության: Ինչին հավատում ես, դրան էլ հասնում ես:


-Ո՞վ է եղել Ձեր կյանքում ներշնչանքի աղբյուր:
-Իմ ներշնչանքի աղբյուրը եղել է հայրս, հայրս և հայրս, որովհետև ես փոքրուց սովորել եմ լսել նրա պահանջները, խնդիրները, որոնք պետք է լուծեի և, անպայման նրա գովասանքին ու խրախուսանքին արժանանայի: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար, թեև չեմ էլ մոտեցել իր կերպարին:


-Ինչի՞ մասին եք երազում այսօր:


-Երազում եմ տեսնել մեր երկիրը` ամենատարբեր, և հատկապես կրթության ոլորտում միջազգային մեծ հաջողություններ գրանցած երկրների շարքում: Ես դա երազում եմ, քանի որ մի փոքր մասնիկն եմ եղել անկախության տարիներին մեր բարձրագույն կրթական

համակարգի ձևավորմանն ու կայացմանը և անցել եմ բավականին դժվարին ճանապարհ վերջին 25-30 տարվա ընթացքում: Ինչո՞ւ դժվարին, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ փլուզվել էր, և մենք կարծես զրոյից ենք կերտել այդ համակարգը: Նորանկախ Հայաստանի կրթական համակարգը ձևավորվել է մի քանի ջատագովների, երախտավորների շնորհիվ, ու ես այսօր երազում եմ, որ այդ աշխատանքի արդյունքները երևան ոչ միայն առանձին կրթօջախների, այլ ողջ Հայաստանի մակարդակով:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանը որակել է անպատասխանատու քաղաքական գործիչներ

Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանը որակել է անպատասխանատու քաղաքական...

23:58

ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ

ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն...

23:47

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի...

23:40

Ղազախստանում ավտոմեքենան բախվել է կանգառին, երեք մարդ զոհվել է

Ղազախստանում ավտոմեքենան բախվել է կանգառին, երեք մարդ զոհվել...

23:36

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը...

23:35

Աստիճանաբար ձեւավորվում է ընդդիմության խճանկա

Աստիճանաբար ձեւավորվում է ընդդիմության խճանկա

23:26

Սպասվում են ձյան տեսքով տեղումներ

Սպասվում են ձյան տեսքով տեղումներ

23:25

Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են ենթարկվել

Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են...

23:14

Արքայազն Էնդրյուն Էփշթեյնի հետ կապված սկանդալի պատճառով պաշտոնական պարտականությունների կատարումը կդադարեցնի

Արքայազն Էնդրյուն Էփշթեյնի հետ կապված սկանդալի պատճառով պաշտոնական պարտականությունների կատարումը...

23:06

Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan March»-ն ու «ՎԱԶ-2105»-ը. կա վիրավոր

Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan March»-ն ու «ՎԱԶ-2105»-ը. կա...

22:58

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

22:47

Տուսկը գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը. ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիստների դեմ

Տուսկը գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը. ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիստների...

22:36

Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահին կեղծավորության մեջ

Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահին կեղծավորության...

22:25

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու...

22:14

Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին

Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման...

22:06

Իսրայելում ճգնաժամը դասական օրինակ է, ինչպես են անձերի նկրտումները պարալիզացնում գործող համակարգերը․ Արմեն Պետրոսյան

Իսրայելում ճգնաժամը դասական օրինակ է, ինչպես են անձերի նկրտումները պարալիզացնում գործող...

21:58

ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից

ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանում 30 օրվա ընթացքում գրանցվելու...

21:47

«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն». վարչապետ

«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝...

21:38

Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի...

21:36

Վրաստանի վարչապետը կարգադրել է կանգնեցնել գների աճը երկրում

Վրաստանի վարչապետը կարգադրել է կանգնեցնել գների աճը...

21:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Հայկական մամուլ

«Փաստ». Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ

«Փաստ». Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում....

11:00

«Փաստ». Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ կան

«Փաստ». Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ...

10:39

«Փաստ». Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու

«Փաստ». Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու

10:31

«168 ժամ». Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից

«168 ժամ». Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին...

10:14

Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ»

Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից....

10:08

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի. «Ժողովուրդ»

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի....

09:51

Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը. Պատգամավորը՝ ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ»

Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը. Պատգամավորը՝ ստամբուլյան կոնվենցիայի մասին....

09:26

Իմ քայլականներն անակնկալի էին եկել․ «Ժողովուրդ»

Իմ քայլականներն անակնկալի էին եկել․ «Ժողովուրդ»

11:57

Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ»

Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․...

11:14

Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ»

Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ»

10:58

«Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞ ԲՀԿ-ն

«Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞...

10:43

«Ժողովուրդ». Առողջապահության ոլորտի նախագծով՝ անառողջ մթնոլորտ․ Փաշինյանին «տղա են կանչում»

«Ժողովուրդ». Առողջապահության ոլորտի նախագծով՝ անառողջ մթնոլորտ․ Փաշինյանին «տղա են...

10:35

«Հրապարակ». Համոզել են, որ տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք. Օպերացիան զգույշ են արել

«Հրապարակ». Համոզել են, որ տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք. Օպերացիան զգույշ են...

10:12

«Փաստ». Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ

«Փաստ». Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է...

10:04

«Ժամանակ». «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին

«Ժամանակ». «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի...

09:56

«Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը

«Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ...

09:48

«Հրապարակ». Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի

«Հրապարակ». Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ...

09:41

«ՀԺ». Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է

«ՀԺ». Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում...

09:32

Մտել են մանկատուն եւ երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից. «Հրապարակ»

Մտել են մանկատուն եւ երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից....

11:38

«Հրապարակ». Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը

«Հրապարակ». Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր...

10:53

«Իրատես». Պատգամավորները նախկինի պես «հանցավոր համաձայնության» են գալիս. Փաշինյանը գուցե ներքուստ գոհ մնաց

«Իրատես». Պատգամավորները նախկինի պես «հանցավոր համաձայնության» են գալիս. Փաշինյանը գուցե ներքուստ...

10:45

«Իրավունք». ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ եւ մատ» անել

«Իրավունք». ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ եւ մատ» անել

10:31

Դավիթ Իշխանյանը իր խոստումը չի պահի՝ ՀՅԴ-ն չի աջակցի Մասիս Մայիլյանին. Հրանտ Մարգարյանի որոշումը. «Ժամանակ»

Դավիթ Իշխանյանը իր խոստումը չի պահի՝ ՀՅԴ-ն չի աջակցի Մասիս Մայիլյանին. Հրանտ Մարգարյանի որոշումը....

10:23

Քրեական աշխարհը անհանգստացած է. Նախատեսվում է լուրջ «սխոդկա»՝ ռուս, վրացի, եզդի «օրենքով գողերի» ներկայությամբ. «Փաստ»

Քրեական աշխարհը անհանգստացած է. Նախատեսվում է լուրջ «սխոդկա»՝ ռուս, վրացի, եզդի «օրենքով գողերի»...

10:15

Կարդինալ փոփոխություններ՝ ՊՆ-ում. ինչ զարգացումներ սպասել առաջիկայում. «Ժողովուրդ»

Կարդինալ փոփոխություններ՝ ՊՆ-ում. ինչ զարգացումներ սպասել առաջիկայում....

10:07

Կվերանշանակվի. Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է» գնահատում իր ազատման որոշումը. «Ժամանակ»

Կվերանշանակվի. Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական է» գնահատում իր ազատման որոշումը....

10:01

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումը թեժ է անցել. Մանրամասներ. «Ժողովուրդ»

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ փակ հանդիպումը թեժ է անցել. Մանրամասներ....

09:53

401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. «Ժամանակ»

401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. «Ժամանակ»

09:37

«168 ժամ». Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին կբարձրանա

«168 ժամ». Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին...

11:13

«Ժամանակ». Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են

«Ժամանակ». Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր...

11:07

«Հրապարակ». Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում մասնակցությունից

«Հրապարակ». Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում...

11:00

«168 ժամ». Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին

«168 ժամ». Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր...

10:52

«Փաստ». Սարկիսովն ազատվել է պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է որոնում

«Փաստ». Սարկիսովն ազատվել է պաշտոնից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է...

10:44

«Հրապարակ». ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր

«Հրապարակ». ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի...

10:39

«Փաստ». «Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել է

«Փաստ». «Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել...

10:31

«Ժամանակ». Վազգեն Մանուկյանի հայտարարությունն ուղղված էր ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին

«Ժամանակ». Վազգեն Մանուկյանի հայտարարությունն ուղղված էր ՀՅԴ-ին ու...

10:22

«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու համար

«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու...

10:14

«Փաստ». Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օրենքի ընդունումը. թիրախում կլինի իշխանություններին անհաճո անձանց գույքը

«Փաստ». Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օրենքի ընդունումը. թիրախում կլինի իշխանություններին...

10:07

«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք»

«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես...

10:00

«Ժամանակ». Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է հին, վարկաբեկված կադրերին հետ բերել

«Ժամանակ». Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է հին,...

09:52

«168 ժամ». «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան

«168 ժամ». «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»....

09:44

«Ժամանակ». Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կարող է հետաձգվել

«Ժամանակ». Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կարող է...

09:38

«Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել

«Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են...

09:01

Ազգային արժեքների քարոզիչը. Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է. «Ժողովուրդ»

Ազգային արժեքների քարոզիչը. Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է....

11:05

ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել....

10:57

Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար. «Ժամանակ»

Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար....

10:49

Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից. «Իրատես»

Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից....

10:42

Հարցը Միրզոյանին դուր չեկավ, և պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի. «Հրապարակ»

Հարցը Միրզոյանին դուր չեկավ, և պատասխանի փոխարեն անցավ հակագրոհի....

10:34

Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին». «Իրատես»

Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին»....

10:26

«Ոչ մեկը չի կարող որևէ ՍԴ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել». Ալվինա Գյուլումյան. «Ժողովուրդ

«Ոչ մեկը չի կարող որևէ ՍԴ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել». Ալվինա Գյուլումյան....

10:18