Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր թիմի հետ արդեն գտնվում է Ստոկհոլմում:
Կարծիքները երգի մասին բազմապիսի են` կան և դրական, և բացասական արձագանքներ: Երգի ընտրությունը դա ամենակարևոր քայլն է դեպի Եվրատեսիլ:
Մենք զրուցել ենք մեր ամենաքննարկված ու քննադատված մասնակցի` Էմմիի հետ, ով իր հերթին կիսվեց մեզ հետ իր կարծիքով` Իվետայի մասնակցության և ընտրված երգի վերաբերյալ:
Ի՞նչ կասեք երգի մասին
- Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ Իվետայի մասնակցության համար: Վաղուց էի ցանկանում Իվետային տեսնել մեծ բեմում` Հայաստանը ներկայացնելիս: Երգը ինձ շատ է դուր եկել, վստահ եմ լավ երգին կգումարվի լավ շոու, հագուստներ` ինչի մասին ընդանրապես չեմ մտածում, քանի որ ունեմ փորձ հետ աշխատելու և լիովին վստահում եմ Արևիկին:
Ո՞րն է Եվրատեսիլում հաջողության հասնելու լավագույն գրավականը
-Բոլոր տարիների ընթացքում գրավականը եղել է հենց լավ ելույթն ու լավ փիարը, քանի որ մյուս պատրաստական աշխատանքները լավ են արվել և արվում` բացառությամբ մեկ տարվա: Կարծում եմ այս տարի մենք ունենք բոլոր գրավականները հաջողության հասնելու:
Ինչպե՞ս կգնահատեք Իվետայի շանսերը
-Ոչ ես և ոչ էլ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի Եվրատեսիլում: Շանսերի մասին պետք է մտածի Հանրային հեռուստաընկերությունը` դա մասնակցից կախված չէ: Իսկ այս պահին Հանրայինում շատ լավ թիմ է աշխատում Եվրատեսիլի շրջանակներում և ամեն ինչ լավ կլինի:
Շատ են խոսակցությունները այն մասին, որ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն չի տվել մասնակցին ընտրելու շատ ավելի լավ երգ։ Ի՞նչ կասեք այս մասին` Ձեզ է՞լ չէին թողնում բարձրաձայնել Ձեր կարծիքը
-Երբեմն բամբասանքները այնքան շատ են, որ ցանկացած բան խառնվում է դրանց: Եթե երգչուհին համաձայնվել է, ապա որևէ խնդիր չեմ տեսնում երգի ընտրության հարցում: Ամեն դեպքում մենք չգիտենք, թե ուրիշ ինչ տարբերակներ են եղել: Իմ դեպքում ընտրում էր հեռուստադիտողը:
Վստահ եմ տեղյակ եք, որ Իվետային ձայնակցելու են ևս հինգ բեքվոկալիստներ, որոնցից երկուսը` Մաշան և Սոնան սովորել են “Emmy Bi Production”-ում: Ի՞նչ կասեք այս ընտրության և նրանց կատարողական հնարավորությունների մասին
-Սոնային և Մաշային շատ փոքր տարիքից գիտեմ: Ծանոթ եմ նրանց հնարավորություններին` շատ լավ հնչողություն է լինելու: Շատ լավ ընտրություն է հզոր բեքվոկալիստներ ունենալը, սակայն կա մի վաղ. Երբեմն հզոր երգիչների խումբը ստիպում է փորձել առանձնանալ մյուսներից: Արդյունքում, ստացվում է աղմուկ և տգեղ կատարում: Ինքս երկար տարիներ երգել եմ խմբում, մենք միաժամանակ էինք շնչում և զգում ամեն նոտան: Եթե խորհուրդս կնդուն, ապա ճիշտ և կիրթ կատարման լավագույն տարբերակը փորցերից հետո միասին հնարավորինս շատ ժամանակ անցկացնելն է: Դա հնարավորություն է տալիս զգալ միմյանց և գեղեցիկ կատարում ունենալ, քանի որ նրանք կարող են թե գեղեցկացնել կատարումը, թե աղավաղել: Ամենակարևորը այն է, որ այդ երեք րոպեների ընթացքում չմոռանան, որ Իվետան է մեներգչուհին, ով նույնպես ունի շատ լավ տվյալներ և կարող է հզոր ելույթ ունենալ: Հուսով եմ ինձ սխալ չեն հասկանա: Հաջողություն բոլորին:
Ձեր խորհուրդը Իվետային
-Իվետային խորհուրդ եմ տալիս միայն մեկ բան, որ մնա այնպիսին ինչպիսին որ կա: Հենց դրա համար է, որ նա է ներկայացնում Հայաստանը: Ցանկանում եմ հանգստություն նրան, քանի որ դա ամենակարևորն է նրա ձայնալարերի համար: Մնացած ամեն հարցում մենք նրա կողքին ենք և պատրաստակամ նրան օգնելու:
Լրագրող` Էդգար Մադոյան
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03