ARM | RUS |

ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները

16.03.17 | 16:56

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

2016թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 9 մենագրություն, որոնցից 7-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 2 ուսումական ձեռնարկ, 196 հոդված, որոնցից 96-ը` արտերկրում:

Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 8 միջազգային գիտաժողով:

Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (6 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից:

Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

«Խոչընդոտի տիպի խնդիրների թվային լուծումների մասին», զեկուցող՝ ֆ.-մ. գ.թ. Ռ.Հ. Բարխուդարյան

«Մի քանի տարբեր ինտեգրալային օպերատորներով ու արագ փոփոխվող ֆունկցիաներով հավասարումներ և դրանց կիրառությունները մեխանիկայում և շփագիտության մեջ», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Մանժիրով

«Տեսաշարից մարդու սրտի բաբախման ազդանշանների ստացման և վերլուծության տեսական և կիրառական հարցեր», զեկուցող՝ տ.գ.թ. Գ.Ա. Կարապետյան

«Նիկոլաիի պարադոքսը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Սեյրանյան

«Վիբրոդինամիկ ազդեցության պայմաններում կավային գրունտների սահքին դիմադրելու առանձնահատկությունները կոնսիստենցիայի փոփոխման լայն միջակայքում (միտված լանջերի կայունության գնահատմանը)», զեկուցող` ե.գ.դ. Ս. Հայրոյան:

Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ

Ինստիտուտի կողմից տարվա կարևորագույն արդյունք է համարվել Պատահական դաշտի պայմանական բաշխումը Գիբսյան լինելու համար, ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ: Տրվել է պոտենցիալ էներգիայի սահմանում, որի հիման վրա տրվել է Գիբսյան բանաձևի հիմնավորումը: Այդ արդյունքները կարևոր բաղադրիչ են այժմ մշակման փուլում գտնվող Գիբսյան պատահական դաշտերի ընդհանուր տեսության համար:

Ստացվել են կարևորագույն արդյունքներ` Անալիտիկ Ֆունկցիաների Վայերշտրասյան տեսության, կոմպլեքս հարթության կամայական տիրույթների համար մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման հարցի վերաբերյալ, եռանկյունաչափական և Ուոլշի համակարգերի համար:

Քվազիպարբերական ինտերպոլացիայի գաղափարը կիրառվել է Ֆուրիեի շարքերի զուգամիտության արագացման համար:

Վիներ-Հոպֆի օպերատորային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի համար գտնվել է կանոնական ֆակտորիզացիայի գոյության անհրաժեշտ ու բավարար պայման:

Մեխանիկայի ինստիտուտ

Սողքի ոչ գծային տեսության դրվածքով, երբ լարումների և դեֆորմացիաների արագությունների ինտենսիվությունների միջև կապն ունի աստիճանային օրենքի տեսք, հակահարթ դեֆորմացիայի ժամանակ լարումների պսեվդոֆունկցիայի մեթոդով կառուցվել է կիսատարածության համար խառը եզրային խնդրի փակ (ճշգրիտ) լուծումը: Խնդրի ճշգրիտ լուծման և Ն.Խ. Հարությունյանի` դեֆորմացիաների արագությունների վերադրման ընդհանրացված սկզբունքի հիման վրա ստացված լուծման համեմատական վերլուծության միջոցով պարզված են այդ սկզբունքի կիրառելիության սահմանները:

Բացահայտված է նյութի միրոպոլյար և տարամոդուլ հատկությունների հաշվառման ազդեցությունը ինչպես կառուցվածքային էլեմենտի հաճախականության, այնպես էլ դրա ամրության բնութագրիչների վրա:

Նախագծվել և պատրաստվել է փորձասարք, որը նախատեսված է ուսումնասիրել գրունտների ամրությունը և դեֆորմացվելու վարքը կառավարելի հաճախականությամբ ցիկլիկ փոփոխվող տարբեր մակարդակի ստիպողական ոլորող մոմենտի ազդեցության պայմաններում: Փորձասարքը հուսալիորեն շահագործվում է:

Կատարված է դինամիկ ջերմապիեզոէլեկտրական երկշերտ էներգիայի կուտակիչի մանրակրկիտ տեսական հետազոտություն:

Տրանսվերսալ իզոտրոպ տորոիդալ թաղանթի համար եռաչափ դրվածքով լուծված են էլեկտրաառաձգականության առաջին, երկրորդ և խառը դինամիկական խնդիրները:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Հետազոտվել է ռոտոր-ռոութեր մոդելը անվերջ քառակուսային և կիսաանվերջ գլանային ցանցերի վրա, որն իրենից ներկայացնում է մասնիկի (ինֆորմացիայի) քվազիպատահական դեգերման պրոցես: Դիտարկվել է ցանցի այն պիտակավորված գագաթների բազմությունը, որոնք ռոտորների կողմից գեներացրել են փակ օղակներ: Այդ գագաթների համար առաջ է քաշվել վարկած, որ նրանց առաջացման հետագիծը ձևավորում է պարուրաձև կառուցվածք՝ ասիմպտոտիկորեն ստանալով արքիմեդյան հատկություն։ Ցույց է տրվել, որ այդ կառուցվածքները ուղղակիորեն կապված են ծառանման կառուցվածքների հետ, որոնք ներկայացնում են դեգերման ընթացքում այցելված գագաթների կլաստերի էվոլյուցիան:

Մշակվել է տեսաշարում դեմքի պատկերի վերլուծության միջոցով մարդու սրտի ռիթմի /խփոցի/ հեռավար հաշվարկման մեթոդ և ծրագրային համակարգ:

Մշակվել է քննական թեստերի որակի վերլուծություն և գնահատում իրականացնող երկլեզու «Թեստերի որակի վերլուծություն» ծրագրային համակարգը, որը գործարկվում է սերվերի վրա, ունի պարզ և մատչելի web հենքով օգտվողի ինտերֆեյս: Համակարգի առանձին բաղադրիչ հանդիսացող վիճակագրական և մաթեմատիկական ցուցանիշները հաշվարկող մոդուլը կարող է կիրառվել նաև առանձին համակարգչի վրա որպես desktop հավելված:

Գենետիկ ծրագրավորման օգտագործմամբ մշակվել է թվային պատկերներում օբյեկտների հայտնաբերման և ճանաչման համակարգ

Մշակվել է անօդաչու թռչող սարքերի նկարահանման արդյունքների մշակման նոր մեթոդաբանություն, հենված պատկերների կառուցվածքային հատկությունների օգտագործման վրա: Առաջարկված ալգորիթմները կայուն են պատկերների չափսերի և ուղղորդվածության փոփոխությունների նկատմամբ:

SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգի համար իրականացվել են գծային և դիֆերենցիալ վերլուծություններ, ցույց է տրվել, որ SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգերը կրիպտոկայուն են գծային և դիֆերենցիալ վերլուծությունների նկատմամբ:

Մշակվել են գիտելիքների ներկայացման և համապատասխանեցման ալգորիթմներ, ինչպես նաև ռազմավարությունների փնտրման ալգորիթմներ, որոնք կիրառելի են որոշումների կայացման համար ռազմական միավորների պաշտպանության, հարձակումներից համակարգչային ցանցերի պաշտպանության և այլ խնդիրներում:

Բարձր արտադրողականությամբ հաշվողական և ամպային ենթակառուցվածքներում իրականացվել են էներգոսպառման նվազեցման հետազոտություններ:

Կատարվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկա համակարգերի ուսումնասիրություն և նախագծվել է հատուկ պահանջներին բավարարող նոր համակարգի ճարտարապետությունը և տեխնիկական պահանջները:

ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ

Նախագծվել է հողմաէլեկտրակայան` նպատակաուղղված քամու էներգիայի փոխակերպմանը էլեկտրական էներգիայի:

Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքների հիման վրա «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ի պատվերով նախագծվել, պատրաստվել և տեղակայվել է 20կՎտ հզորությամբ ուղղաձիգ առանցք ունեցող հողմաշարժիչով հողմաէլեկտրակայան: Մշակված հողմաէլեկտրակայանը արտոնագրված է ՀՀ-ում: Պլանավորվում է պատրաստել այս տիպի հողմաշարժիչի տարբեր հզորության մոդուլներ, հողմաէլեկտրակայանների կասկադներ կառուցելու համար, որոնք կաշխատեն ընդհանուր էլեկտրական ցանցին զուգահեռ:


Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի...

11:34

Իշխանության նպատակն է ճանապարհից հեռացնել պարտությունը հաղթանակ ծախելուն խանգարողներին. Աբրահամյան

Իշխանության նպատակն է ճանապարհից հեռացնել պարտությունը հաղթանակ ծախելուն խանգարողներին....

11:18

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:02

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

10:22

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա

10:03

Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

20:58

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․ Փաշինյանի ուղերձը

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․...

20:33

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին...

20:04

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

15:35

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի առաջնահերթությունները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի...

14:42

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

14:19

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում,  Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում, Գեղարքունիքի մարզի մի...

13:48

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է...

13:24

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու համար․ WP

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու...

13:09

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

12:52

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է. Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների...

12:34

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

12:33

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա տուժած

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա...

12:27

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ. Արման Թաթոյան

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI)...

12:16

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

12:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03