Facebook ընկերությունը ծրագրում է 2018թ. Կանադայում բացել արհեստական ինտելեկտի սեփական լաբորատորիան (AI lab): Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Երբ այնպիսի տեխնիկական հսկաները, ինչպիսին է Facebook-ը, ներդրում են անում մեր քաղաքներում, դա ոչ միայն վկայում է մեր ժողովրդի տաղանդի մասին, այլև Կանադայի հսկայական պոտենցիալի մասին՝ որպես ինովացիոն և տեխնոլոգիական կենտրոն»,- ասել է Կանադայի վարչապետը:
Նրա խոսքով՝ լաբորատորիան կգործի Մոնրեալում, դրա ղեկավարը կլինի գիտությունների դոկտոր Ջոել Պինոն, որը դասավանդում է Մոնրեալի Մակգիլի համալսարանում: Մինչև 2018 թվականը Պինոն պետք է հավաքի թիմ՝ կազմված 20 գիտնականներից:
«Դա ընդգծում է Կանադայի կարգավիճակը՝ որպես արհեստական ինտելեկտի համաշխարհային կենտրոնի և ապագայի տնտեսության առաջնորդի, ինչպես նաև կոգեշնչի այլ համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին երկրում բացել իրենց կենտրոնները և ստեղծել նոր աշխատատեղեր կանադացիների միջին խավի համար»,- կարծում է Կանադայի վարչապետը:
Վարչապետւ մամլո ծառայության տվյալներով՝ Facebook-ը նոր նախագծում մտադիր է ներդնել 7 մլն դոլար, իսկ նոր լաբորատորիան կհամագործակցի Canadian Institute for Advanced Research-ի և Montreal Institute for Learning Algorithms-ի հետ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55