Կայացավ աշխարհում startup ամենամեծ համայնքն ունեցող Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի միջոցառումը: Այս անգամ հանդիպման հյուրն էր PicsArt-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Մինչ աշխարհահռչակ PicsArt հավելված ստեղծելը, Ավոյանը հիմնել է ևս 5 startup: Նա նաև FAST հիմնադրամի Խորհրդատվական խորհրդի անդամ է:
Ավոյանն ասաց, որ իր ընտանիքի անդամները հիմնականում բժիշկներ են:
«Ես, որ դպրոցում էի, ավելի շատ տարված էի քիմիայով, փորձում էի նյութեր ստանալ: Տատիկս է պատմում, որ խոշոր հրդեհից ենք պրծել, որովհետև փորձերի պատճառով կարող էր մեծ վնաս լինել: Այսօր փորձեր կատարելու ջիղը մնացել է՝ փորձարարական նորություններ, գաղափարներ արդեն բիզնեսում եմ անում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավոյանը:
PicsArt հավելվածի համահիմնադիրը կարևորում է արհեստական բանականության զարգացումն ու կիրառումը: Այս ոլորտում նա ակտիվ էր դեռևս 90-ականներից՝ ունի աշխատանքի ու դասավանդման տարիների փորձ: Ավոյանը նկատեց՝ արհեստական բանականությունը կամ, ինչպես ասում են, արհեստական ինտելեկտը երկար տարիներ համարվում էր «մեռած գիտություն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ արդեն իսկ զգալիորեն ազդեցություն թողնելով թե՛ բիզնեսի ոլորտում և թե՛ առօրյա կյանքում:
«Այսօր PicsArt-ի մեջ էլ օգտագործվում են արհեստական ինտելեկտի տարրերը: Ընկերության ամենամեծ ներդրումը դրանում է` զարգացնել մեծ տվյալների (big data) և մեքենայական ուսուցման ուղղությունը»,- շարունակեց նա:
Այսօր Հայաստանում ևս startup-ների շուրջ մեծ ոգևորություն կա, որը երկրի համար կարևոր փուլ է. սա Հովհաննես Ավոյանի կարծիքն է: Նրա գնահատմամբ՝ այսօր կա թե՛ ոգևորություն և թե՛ տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է startup-ներ ստեղծել։ Տեխնոլոգիաներից մեկն էլ՝ արհեստական բանականություն է: Սակայն Հայաստանում ՏՏ ոլորտին զարկ տալու համար Ավոյանը որոշ խնդիրներ է տեսնում:
«Կադրերի պատրաստման խնդիր կա այստեղ, որովհետև մասնագետները շատ չեն այս ոլորտում: Այս ուղղությամբ պետք է աշխատել, դրսից մասնագետներ հրավիրել, սա առաջանային խնդիր է, որովհետև ՀՀ-ում դեռևս նման դպրոցներ չկան: Քիչ-քիչ պետք է ստեղծվեն հետազոտական կենտրոններ, վերապատրաստման ծրագրեր, բուհերում՝ համապատասխան բաժիններ: Աշխարհում արդեն իսկ կան երկրներ, որոնք պետական մակարդակով են նայում արհեստական բանականությանը»,- ընդգծեց Հովհաննես Ավոյանը:
Հովհաննես Ավոյանը նկատեց՝ Հայաստանը բարձրորակ ռեսուրսներ և մեծ ներուժ ունի բնական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտում, որոնք պիտի ակտիվորեն ներգրավվեն ԱԲ և մեքենայական ուսուցման ասպարեզում՝ ոլորտի համար համապատասխան հմտությունների զարգացման և այն տարբեր ոլորտներում ներդնելու նպատակով։ ՀՀ-ում այս ոլորտի զարգացման հիմքում նա տեսնում է պետության և մասնավոր սեկտորի համագործակցությունը:
«Սիստեմատիկ մոտեցում է պետք և՛ մասնակիցների, և ՛պետության կողմից: Միայն մասնավորը չի կարող, քանի որ պետությունը համագործակցություն պետք է ստեղծի, որոշ ընկերությունների հարկային արտոնություններ տրվի»,- նշեց Ավոյանը:
Նշենք, որ PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր: PicsArt հավելվածն անվճար է և հասանելի iOS, Android և Windows հարթակների համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
tert.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22