«Հայաստանում և Արցախում այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առաջին հերթին մեր հայրենակիցների ինքնադրսևորման, հանրային և հասարակական ոլորտում հաջողություններ գրանցելու համար»,- այսօր Մարզահամարգայիան համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացմանն ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի կյանքում նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել: Այժմ Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարմանն անցնելու ճանապարհին է: Սա, ըստ Սերժ Սարգսյանի, նշանակում է, որ նոր հնարավորություններ կան երկրի հասարակական, քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով: Սերժ Սարգսյանն ասաց, որ իր կոչն ուզում է ուղղել մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ ճանապարհներ են փնտրել իրենց զարգացման և բարեփոխումների գաղափարաները լսելի դարձնելու համար:
«Հիմա եկել է այդ գաղափարները կյանքի կոչելու ժամանակը: Սահմանադրության փոփոխությունները հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել պետական կառավարման, հանրային կյանքի բնագավառներում: Հայաստանը փոխվում է, դառնում է ավելի բաց, ճկուն ու ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացները, քաղաքական ու հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ ու ժողովրդավար»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ այս տարվա ապրիլի երկուսի հերթական խորհրդարանական ընտություններն անցան աննխադեպ թափանցիկությամբ ու միջազգային մասնագիտական կառույցներից բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի և միջազգային կառույցների քաղաքական ու ֆինանսական աջակցության:
«Միս ու արյուն ստացող սահմանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և օրինականության նկատմամբ հարգանքը խորացնելու առումով: Կարևոր է, որ պայմաններ ստեղծվեն Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելու համար»,- հավելեց նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44