Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրա, այս մասին հաղորդում է թուրքական artigercek.com կայքը:
Լրատվամիջոցներին այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:
Ստամբուլի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծված պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիվ երեկոյան կազմակերպված պատարագին: Հայտնի է, որ դռան մոտ սպասած ազգայնականները քարեր են նետել հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:
«Սովորաբար կիրակնօրյա պատարագների ժամանակ մինչև պատարագի ավարտը հայկական եկեղեցիների մուտքի մոտ անվտանգության ուժերը պահակություն են անում: Պետության պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անձի և ունեցվածքի անվտանգությունը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խոսք: Սակայն այլ հարց է, թե ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակության մեր իսկ հողերի վրա չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել», - artigercek.com-ի հետ զրույցում ասել է Օզուզունը:
Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45