Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։ ՀՀ Նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հարցում սփյուռքի ներդրմանը, նաև նշել, որ ամեն ինչ արվելու է Հայաստանում, Արցախում և սփյուռքում երիտասարդները կյանքը հարստացնելու համար։
«Որքան էլ մենք գնահատենք ավանդական կառույցների և փորձառու նվիրյալների ջանքերը, կուզեի հիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդության, առանց նոր սերնդի կառուցողական ներգրավման մեր ջանքերը լիարժեք չեն լինելու: Ուստի, խոսքս այս պահին ուղղում եմ մեր պայծառ երիտասարդությանը:
Սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս միտումներին և նոր ծրագրեր մշակենք մեր երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար»,– ասել է նա:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները:
«Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով:
Կարևոր եմ համարում ընդգծել ևս մեկ, հաճախ թյուրընկալվող հանգամանք. մեր պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար»,– նշել է նա:
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: «Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է:
Յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորության ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը: Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են հատուկ ջերմությամբ, և մեծ հպարտություն եմ զգացել՝ տեսնելով մեր քույրերի ու եղբայրների հաջողությունները: Ամեն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը և ամեն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու համար»,– ասել է Սերժ Սարգսյանը:
«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես տեսել եմ, որ ամեն համայնք ունի իր հատուկ դիմագիծը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես դիմել եմ ձեզ և խնդրել պահպանել հայկական ինքնությունը և միաժամանակ լինել ձեր երկրի լավագույն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միևնույն ժամանակ լավագույնս ինտեգրվել:
Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրված քննարկումների չորս ուղղությունները լավ հարթակ են մեր ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական և համահայկական կառույցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցության նոր ուղղություններ հաստատելու առումով»,– նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26