Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանը անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում«Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանը մեր զարգացման անկախ տասնամյակների ընթացքում հաղթեց պատերազմը, ի տարբերություն մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի, կարողացավ ոչ միայն պահպանել իր տարածքային ամբողջականությունը, այլ նաև սատար կանգնեց Արցախի ժողովրդի արդար պայքարին: Այս հանգամանքները, մեր երկրի համար աշխարհաքաղաքական բարդ պայմանները, երբ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են շրջափակման մեջ պահել Հայաստանը, իհարկե, ծանր են, սակայն մենք կարողացել ենք կորուստներ չտալ այս տասնամյակների ընթացքում»,- ընդգծեց Սաֆրաստյանը:
Նա երկու հանգամանք նշեց, որոնք հնարավորություն են տվել դիմակայել այդ ծանր մարտահրավերներին: Նրա խոսքով՝ առաջինը Հայաստանի արտաքին քաղաքականությունն է, երկրորդը՝ սփյուռքի գործունեությունը: «Անկախության տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը կարող է համարվել ոչ միայն հաջողված, այլ նաև ունիկալ մի երևույթ համաշխարհային դիվանագիտության տիրույթում: Մենք կարողացել ենք դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, մաս կազմել ռազմաքաղաքական դաշինքների և ապահովել մեր անվտանգությունը: Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեն Ռուսաստանի նման դաշնակից և մաս չեն կազմում որևէ ռազմաքաղաքական դաշինքի: Մյուս կողմից մենք կարողացել ենք այս տասնամյակների ընթացքում կառուցողական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Այդ հարաբերություններում կարևոր է այն հանգամանքը, որ մենք բոլոր այն պարտականությունները, որոնք վերցնում ենք մեր վրա, հստակ կատարում ենք»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարողացել է չորս հարևաններից երկուսի հետ հաստատել կայուն հարաբերություններ: Նրա գնահատմամբ՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն դուրս են եկել երկկողմ գործակցության ձևաչափից և դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող՝ հանդիսանալով տարածաշրջանում կայունացնող գործոն:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44