Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը:
«Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրով անցկացված նիստի բանախոսներն անդրադարձել են հակահայկական քարոզչության մարտահրավերներին ու դիմագրավման հնարավորություններին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Քննարկմանը ելույթներ են ունեցել տեղեկատվական անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի բանախոսներն անդրադարձել են նաև սահմանագոտում իրականացվող մեծածավալ աշխատանքների և «Ազգ-բանակ» հայեցակարգի ծրագրային դրույթներին:
Երկրորդ` «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել պաշտպանական ոլորտի առանցքային ծրագրերն ու կյանքի կոչվող բարեփոխումները: Խոսելով «Ազգ-բանակ» գաղափարի բովանդակության մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնացրել է ծրագրային հիմնական ուղղությունները` զինվորականի մասնագիտության նկատմամբ գրավչությունը, սպառազինության համալրումը և առաջնագծի ժամանակակակից սարքավորումներով կահավորումը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, ռազմադիվանագիտական կապերի ամրապնդումն ու աշխարհագրության ընդլայնումը, արդար և թափանցիկ աշխատանքը։ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին ամիսներին լայնորեն քննարկված «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերին։
Թեմատիկ նիստերի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Հայփոստ» ընկերության կողﬕց շրջանառության դրված` «Զինծառայողների ապահովագրության հիﬓադրամ»-ի թեմային նվիրված երեք փոստային նամականիշների մարման արարողությանը:

17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55