ARM | RUS |

«Ինչ ցանում ես, այն էլ կհնձես». Հայաստան-Սփյուռք» համաժողովում Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ

19.09.17 | 10:05

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ելույթմն ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։

Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս հետհայացք գցելով գնահատել անցած ճանապարհը: Այսօր ես կցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մոտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշերը, եւ ես համոզված եմ հետագայում եւս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը:

Երբ ես ասում եմ` մեր, իհարկե նկատի ունեմ, որ գլխավոր մոտեցումներն իրավամբ կարող են համարվել ոչ միայն Հայաստանինը, այլեւ որդեգրված լինեն նաեւ թե' Արցախում, թե' Սփյուռքում: Իսկ Բաքվում այս հարցում ընդհանրապես որեւէ տարբերակում չեն դնում, եւ մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշանամու կոչմանը»:

Մինչեւ Հայաստանի մոտեցումները ձեզ ներկայացնելը կցանկանայի հստակեցնել, որ մի ելույթի շրջանակներում չեմ հավակնում դրանց համակողմանի ներկայացմանը, իսկ այն հերթականությունը, որոնցով դրանք ներկայացվելու են, պայմանավորված չէ այս կամ այն մոտեցման առաջնայնությամբ, քանի որ դրանք բոլորն էլ մեր համար կարեւոր նշանակություն ունեն:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է:

Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը եւ հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում, սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր, ապավինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների տարբերությունը։ Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետեւեցին նաեւ պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։

Այս տարի լրացավ այդ ողբերգություններից մեկի` Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանությամբ սպանվեցին հինգ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ, ներառյալ` կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ ենթարկվեց կտտանքների։

2016թ.-ի ապրիլին էլ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնվող Թալիշ գյուղում ադրբեջանական ոճրագործները սպանեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպանեցին 12-ամյա երեխային, վիրավորեցին նրա դասընկերներին։ Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարված հայ զինվորներին` ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դեմքը, որին բնորոշ է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը:

Միթե նույնը չէր իրագործվում հայերի նկատմամբ երեսուն տարի առաջ Սումգայիթում, որն այսօր արդեն միջազգային մամուլը կնքել է որպես Ադրբեջանում ջիհադիստների մայրաքաղաք ու սպառնալիք հենց այդ երկրի համար: Ինչպես ասում են` «ինչ ցանում ես, այն էլ կհնձես»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը հետեւողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացահայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նույնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիմում էր բացահայտ էթնիկ զտման: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության` ապահովելու համար կյանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրավունքը:

Ադրբեջանական բարբարոսությունները թե' ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե' 2016թ.-ի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե' միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում, թե' Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության, թե' մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Եռանախագահ երկրների առաջարկությունը ներառում է ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը իր բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաեւ Ադրբեջանի համար եւ երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչեւ Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները։ Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երեւակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես ասում են «ստի պոչը կարճ է». ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տրածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները եւ որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Մեկ անգամ եւս հստակության համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են, ինչպես օրինակ անցյալ դեկտեմբերին Համբուրգում` եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների` միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող միջնորդական միակ ձեւաչափի դիրքորոշումը:

Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկությունները: Բերեմ միայն մեկ օրինակ. 2015թ.-ի մայիսին Եվրոպական Միության 28 եւ Արեւելյան գործընկերության 6 երկրների կողմից ըդնուված Ռիգայի գագաթաժողովի համատեղ հայտարարությունը աջակցություն էր հայտնում համանախագահ երկրներին եւ նրանց նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման վերաբերյալ արված հինգ հայտարարություններին: Ադրբեջանը հավատարիմ մնաց իր գործելաոճին` ընդդիմանալով այդ դիրքորոշմանը, բնականաբար, հայտնվելով մեկուսացման մեջ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարեւորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Սա է նաեւ Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրավունքի նպատակներից մեկը: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է, եւ Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաեւ իր արյան ու մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի:

Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր եւ նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, ապրիլյան ոճրագործությունները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունն ավարտված չի կարող համարվել:

Համանախագահները, միջազգային հանրությունը դա հստակ պատկերացնում են: Հիմնահարցի հանգուցալուծման եռանախագահների առաջարկություններն Արցախի անվտանգության բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր եւ Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, հետ է կանգնում իր հանձնառություններից եւ պայմանավորվածություններից:

Կարծում եմ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան մեծ ջանքեր է պահանջվում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների ձեռք բերումը, հատկապես, երբ բանակցող կողմերից մեկը Ադրբեջանն է: Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Սանկտ Պետերբուրգում (2010թ. հունիսին), Աստրախանում (2010թ. հոկտեմբերին), Սոչիում (2011թ. մարտին) Կազանում (2011թ. հունիսին) եւ բազմաթիվ այլ անգամներ:

Սակայն, ոչինչ աննկատ չի անցնում, եւ ամեն ինչին չափ ու սահման կա: Այս հին իմաստնության վառ ապացույց են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունները, որոնք նպատակ են հետապնդում ուշքի բերել Ադրբեջանին: Եռանախագահները սկսել են մատնանշել , որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքվին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, զերծ մնալ իրադրության սրումից, անվերապահ հարգել եւ իրականացնել 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները եւ հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Սակայն, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրահեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարված է հասցնում խաղաղության գործընթացին, խորացնում է անվստահությունը: Հարց է առաջանում, իսկ արդյոք պետք է այդքան ջանք ու եռանդ ներդնել մի գործընթացում, որի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները միեւնույն է Բաքուն չի կատարելու: Այս հարցի պատասխանը հստակ է. Հայաստանն ու Արցախը խաղաղ կարգավորման ջատագով են, իսկ դրան հասնել հնարավոր է միայն բանակցությունների միջոցով` բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ այս նույն կարծիքն ունեն եռանախագահ երկրները` արտահայտելով միջազգային հանրության մոտեցումը:

Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Դա է պատճառը, որ մենք բանակցային գործընթացից ու հանդիպումներից չենք հրաժարվում:

Միաժամանակ, ակնհայտ է, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն, այլապես խաղաղության գործընթացն առաջ չի ընթանա: Սա վերաբերում է նաեւ նախորդ տարվա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնություններին: Այս հարցում էլ եռանախագահների ու մեր տեսակետները նույն են` ի տարբերություն Ադրբեջանի:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հինգերորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությանը: Համոզված ենք, որ հիմնահարցի կարգավորման ու տեւական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը: Համանախագահները կիսում են այս տեսակետը: Հայաստանը հետեւողական քայլեր է իրականացնում այս ուղղությամբ:

Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախին բանակցային կողմ ճանաչել` փորձելով մոռացության մատնել, որ 1994թ.-ին հենց նրանից էր ստիպված զինադադար խնդրել եւ դա ամրագրել իր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Իրողությունները քմահաճույքների համաձայն չեն փոփոխվում, կարելի է փորձել անտեսել դրանք, բայց անկարելի է դրանցից երկար ժամանակ խուսափել ու ի վերջո ինքդ քեզ փակուղու առաջ չկանգնեցնել:

Հիմնահարցի հանգուցալուծումն առաջին հերթին պետք է հաշվի առնի Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք անկախ Լեռնային Ղարաբաղի ներկա իրավական կարգավիճակից նույնն են, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդների համար, եւ ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում եւ միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը` մի երկիր, որն այսպես թե այնպես դեմ է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների բոլոր միջազգային չափանիշներին:

Սեւ ցուցակներում մարդկանց ընգրկելով ու միջազգային հետապնդումներ հայտարարելով՝ բռնապետերը չեն կարող ո'չ վախեցնել, ո'չ արգելել մարդկանց միջեւ ազատ շփումները, ո'չ էլ խոսքի ազատությունը: Դա կարող է բումերանգի ազդեցություն ունենալ: Դրա ապացույցն է բլոգեր Լապշինի ձերբակալությունից հետո Արցախ այցելած լրագրողների ու բլոգերների թվի շեշտակի աճը եւ նրա` ազատության մեջ հայտնվելուց հետո սառը ցնցուղի ազդեցություն ունեցող ուղերձներն Ադրբեջանին:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վեցերորդ մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը:

Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո’չ պատմական, ո’չ իրավական, ո’չ բարոյական որեւէ հիմք եւ փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ: Այս առաքելությանն է լծված Բաքվին ծառայող վարձկանների բանակը, որն, ինչպես եւս մեկ անգամ վերջերս ցույց տվեց հայտնի «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալը, ներառում է մեզ վրա ցեխ շպրտող քաջածանոթ դեմքերի: Ճիշտ որ` «ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերը մինչեւ արմունկները եւ անգամ նրանց դեմքերը ցեխի մեջ են»:

Անշուշտ, այս պայմաններում Արցախի պատմության, նրա ժողովրդի իրավունքների մասին իրականությունը միջազգային հանրությանն առավել իրազեկելու ուղղությամբ կատարվող աշխատանքները առաջնային նշանակություն ունեն: Ասում են` «ակնհայտն ապացուցման կարիք չունի», սակայն որոշ դեպքերում ունի պարբերաբար հիշեցման կարիք: Նաեւ մեր սփյուռքահայ եղբայներն ու քույրերն այս առումով պետք է շարունակեն բացահայտել Ադրբեջանի կեղծարարություններն այնտեղ, որտեղ դեռ կարիք կա:

Իր շուրջ տարբեր միֆեր հյուսելով՝ Բաքուն կարծում է, թե կարող է դրանց վրա հիմնել Արցախի նկատմամբ իր նկրտումները: Բայց դրանք ընդամենը փուչիկներ են, որոնք չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մեկը մյուսի հետեւից պայթում են: Վերցնենք օրինակ Բաքվի սիրված առասպելներից մեկը` Ադրբեջանի իբր բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողական երկիր լինելու մասին: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Ադրբեջանում հողին են հավասարեցվում հայկական հուշարձանները` եկեղեցիներն ու վանքերը, խաչքարարեն ու գերեզմանոցները: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ ադրբեջանական դասագրքերում հայերին ներկայացնում են, որպես գենետիկ թշնամի: Այս ամենի մասին ահազանգվում է միջազգային հեղինակավոր կառույցների համապատասխան զեկույցներում: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտգործնախարարություններ ուղղակի զգուշացնում են հայկական անուններով իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան, որտեղ նրանք կարող են ենթարկվել հետապնդումների պարզապես հայ լինելու պատճառով: Եվ իրականությունն այն է, որ իսկապես այսօր այլ երկրների ծագումով հայ քաղաքացիները Բաքու այցելելիս հայտնվում են ճաղերի հետեւում: Համաձայնվեք, սա հանդուրժողականության յուրահատուկ դրսեւորում է, որը բնորոշ է Ադրբեջանին` մի երկրի, որն ուզում է ողջ աշխարհին համոզել, թե իբր Արցախի հայերը իր քաղաքացիներն են: Կարծում եմ պարզ է, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանական ճանկերի մեջ հայտնված յուրաքանչյուր արցախցուն, եւ 2016թ.-ի ապրիլը դրա միակ ապացույցը չէ, օրինակները բազմաթիվ են:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս հիմնական մոտեցումների վրա են խարսխված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքները: Այսօր, բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի դրանց վրա հիմնված հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը, ու տեւական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նման վստահության ամենամեծ գրավականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակություն, ժողովրդավարական հաստատություններ, օրենքի գերակայության վրա հիմնված գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողությունը: Արցախն է` իր զինված ուժերով, որը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին: Արցախն է ազատության ողջ բույրը վայելած իր անպարտ սերունդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ»: Եվ՛ Հայաստանը, եւ՛ Սփյուռքը կանգած են Արցախի կողքին։


Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել...

12:00

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ...

11:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55