«Երեկ ռուսական, ապա ադրբեջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավորման համար»: Իսկ եթե դրան ավելացնենք նաև Նալբանդյանի ելույթից մի քանի հատված, իրավիճակն ավելի կհստակվի: Ասենք՝ այս մասը. «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք»: Կամ «Բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը»: Եվս մեկ հատված. «Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները, և որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Սակայն ընդամենը օրեր առաջ ամերիկյան համանախագահ Հոգլանդի հայտարարությունը մեկնաբանելիս իշխանական բանախոսները մեզ հավաստիացնում էին, որ հողերի հանձնման հարցը չի կարող բանակցությունների առանձին առարկա լինել: Որ առանց Արցախի անկախության ամրագրման հողերի վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Որ հենց այդ հողերն են Արցախի անվտանգության «երաշխավորը», և դրանք վերադարձնելու պարագայում մենք կզրկվենք մեր միակ հաղթաթղթից: Դրանք հենց այնպես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտական ապաշնորհության դրսևորում կլինի: Եվ մենք պատերազմում հաղթողից կվերածվենք խաղաղություն մուրացողի»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44