ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում մեծապես կարևորել են հայ համայնքի ներդրումը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26