«Ժողովուրդը» գրում է. «Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների եւ թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք եւ շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարեւորը անվտանգության խնդիրն է»: Միաժամանակ նա պնդել է, թե չի կարող լինել զիջում: Իսկ սահմանների հստակեցումը, ըստ նրա, սա շատ բարդ հարց է: «Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն»: Ի դեպ, Նալբանդյանի հայտարարությունները երեկ մեկնաբանել է նաեւ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ շտապելով համոզել. «Ո՛չ մեկը ո՛չ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»: Իսկ թե ինչու է նա այդպիսի չհասկացված հայտարարություն արել, դժվար է ասել: Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը»:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44