Փաստաբան Տիգրան Աթանեսյանն արգաձանքել է Փաստաբանների ալատի նախագահ Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին:
Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ենթադրում եմ, որ այն ուղղված է նաև ինձ:
Ելնելով քաղաքավարության կանոններից, հաշվի առնելով, որ կոչի հեղինակը սպասում է արձագանքի, սույնով հայտարարում եմ հետևյալը՝
Նախ, պարոն Զոհրաբյան, Համերաշխության կոչի հասցեատերը այն փաստաբանները չեն, ովքեր, ըստ Ձեզ, վիրավորված կամ դժգոհ են Պալատից կամ Ձեզանից:
Համերաշխության կոչի միակ իրական հասցեատերը անձամբ Դուք եք:
Զերծ եմ մնում այստեղ մանրամասն անդրադարձից այն մասին, թե ինչ և հատկապես ինչու տեղի ունեցավ և շարունակվում է Պալատում Ձեր պաշտոնավարման օրոք, միայն ցանկանում եմ ասել հետևյալը՝
Ինչպես նաև փաստաբանական կառույցում ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքների փաստացի ոչնչացումը և «մեծամասնության» թելադրողի կերպարի ձևավորումն ու արմատացումը և շատ այլ երևույթներ, որոնց մասին բազմաթիվ անգամ նշել եմ հրապարակավ, չեն հանդիսանում համերաշխության հիմք, չեն կարող հանդիսանալ հիմք նաև Ձեր կողմից նշված հարաբերությունների պարզման համար (լուծման նպատակով) և բնականաբար հարաբերությունների նոր էջ սկսելու և անցյալը մոռանալու համար:
Գիտեմ, որ սույն տողերը ընթերցելուց հետո ինձանից կարող են պահանջվել ապացույցներ, ասեմ միանգամից, որ ինչ ունեմ, չեմ պատրաստվում ներկայացնել հանրությանը, շատ բաներ հայտնի են Ձեր իսկ ելույթներից, շատ բաներ հայտնի են հանրորեն մատչելի աղբյուրներից, մի շարք բաների մասին պարզապես տեղեկացվել եմ բանավոր՝ վստահելի աղբյուրներից, այսինքն՝ կարող եք այս ամբողջը համարել պարզապես իմ սուբյեկտիվ գնահատողական կարծիք:
Այդուհանդերձ, գտնում եմ, որ իրոք պետք է վերջ դրվի այն ամենին, ինչ վնասում է փաստաբանությանը:
Ելքը տեսնում եմ երկու տարբերակով՝ 2-րդ պալատի ձևավորում կամ պալատի արմատական բարեփոխում՝ կոնֆեդերատիվ սկզբունքներով, մասնավորապես, պալատի կազմում ամբողջությամբ ինքնավար կառույցների ստեղծում, որոնք կբացառեն Ձեր և Ձեզ ենթակա Խորհրդի իշխանական մենաշնորհը:
Երկու տարբերակների մասին էլ հետագայում կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն»:
Լուսանկարը՝ Photolure-ի
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26