ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և բարձր գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում գյուղատնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ դրանց բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է հմուտ և փորձառու մասնագետների խորհրդատվություն և այդ հարցում հայկական կողմն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Երկուստեք կարևորվել է պետական աջակցության ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվել են նաև նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք Գինու կոնֆերանսին առնչվող հարցեր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ֆրանսիացի փորձագետներ:
Նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական ակտիվ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել ագրարային բնագավառում սերտ համագործակցությունը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44