ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին օլիմպավանում անցկացվել է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումներիօգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:
Այս մասին հայտնում է Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը:
Միջոցառումը կայացել է«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Սեմինարին հրավիրված է եղել նաև Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության ֆակուլտետի դեկան Պավլե Կասրաձեն:
Պրոֆեսոր Կասրաձեն արևելաեվրոպական տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է և Վրաստանի հակադոպինգային ծառայության ղեկավարը:
Միջոցառման շրջանակներում պրոֆեսոր Կասրաձեն ելույթ է ունեցել զեկույցով, որի թեման էր «Պլազմոլիֆտինգի օգտագործումը մարզական վնասվածքների բուժման նպատակով»:
«Արդեն վաղուց մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների, մասնավորապես, Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի և ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ: Հաճախ մեթոդների հետ կապված կարծիքներով ենք փոխանակվում, որոնք էլ կիրառում ենք մեր գործունեությունում:
Մեր ոլորտում փորձի փոխանակումը շատ կարևոր է: Վրաստանում մենք նոր մեթոդ ենք կիրառում, որը կոչվում է պլազմոլիֆտինգ»:
Իր զեկույցում Պավլե Կասրաձեն մանրամասն պատմել է պլազմոլիֆտինգի մասին:
«Պլազմոլիֆտինգը բժշկական ներարկման ընթացակարգ է, որը ենթադրում է սեփական արյան տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ենթամաշկային ներարկում: Այս մեթոդը գիտական չափանիշներով Եվրոպայում ծագել է ոչ այդքան վաղ՝ 2004 թվականին:
Վրաստանում շուրջ 9 տարի գործնականում հաջող կերպով կիրառում ենք այն: Կցանկանայինք, որ Հայաստանում ևս սկսեին կիրառել այդ ընթացակարգը: Նման անհրաժեշտություն կա, և մենք պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել»,-ՀԱՕԿ լրատվականին հայտնել է պրոֆեսոր Կասրաձեն:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44