Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց հայապահպանության վերաբերյալ քննարկումները:
Նախարարը նշեց, որ հայն այն է մարդն է, ով իրեն հայ է զգում, և մենք իրավունք չունենք լեզուն չիմացող կամ ոչ իր կամքով կրոնական բարդությունների մեջ ընկած հային հեռացնել մեզնից, մեր խնդիրն է՝ նրանց բերել հայկական համայնք:
Նա սփյուռքահայերին կոչ արեց. «Այն երկրներում, որտեղ ապրում եք, պետք է լինեք օրինակելի քաղաքացի, ինտեգրվեք այդ հասարակությանը, բարձրանաք պետական կառավարման կառույցներով, բայց միևնույն ժամանակ շարունակեք կառչած մնալ ձեր լեզվին, հավատին և մշակութային արժեքներին»։
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է ճանաչել միմյանց, որպեսզի վստահություն լինի:
Անդրադառնալով հայերենի պահպանմանը՝ Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ուրախ է, որ հայոց լեզվի պահպանման ուղղությամբ կա այսպիսի ոգևորությամբ: «Հայերենով խոսում են միայն հայերը, եթե մենք մեր լեզուն չպահենք, չպահպանենք, չփոխանցենք սերունդներին, ուրիշ ոչ մեկից դա չենք կարող պահանջել»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարը նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցում կան խնդիրներ, այն ներառված է UNESCՕ-ի վտանգված լեզուների ցանկում: Նա նշեց, որ արևմտահայերենով խոսողների թիվը երկու միլիոն է, և այդ թիվը գնալով պակասում է:
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե Հայաստանն արևմտահայերենով չպետք է զբաղվի, Հրանուշ Հակոբյանը հայտարարեց. «Ցանկանում եմ մեկընդմիշտ հետևյալ բանաձևը չմոռանանք՝ ՀՀ սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, չի գրված՝ արևելահայերենը, իսկ դա նշանակում է, որ նաև արևմտահայերենն է, բարբառերն են, իսկ մեր պաշտոնական լեզուն արևելահայերենն է»:
Նա նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցով պետք է պետականորեն զբաղվել:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26