ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները, նշեց, որ կարծես բոլորն էլ զգացին վստահություն, միասնություն և պատասխանատվություն, ինչպես բնութագրել են համաժողովը:
«Ընդունված հայտարարությունում բյուրեղացվել են այն հիմնական հարցադրումները, որոնք ընդհանրապես սփյուռք-հայրենիք գործակցության և այս համաժողովի ընթացքում եղել են»,-ասաց նա և կարևորեց, որ հանձնաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան երկրի առաջին դեմքերի հետ շփվել, լսել, հարցադրումներ ներկայացնել:
Ինչ վերաբերում է նախորդ համագումարի արդյունավետությանը, ապա նախարարն ասաց, որ այն հիմնականում նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և այնքան աշխատանքներ են տարվել, որ ասել, թե դրանք մնացել են թղթի վրա, պարզապես ծիծաղելի է:
«Ընդհանրապես այսպիսի խոշոր համաժողովը ամփոփում են եղածը, և գաղափարներ են առաջադրում, այստեղ որևէ գործնական քայլ չի լուծվում, դրանք ժամանակի ընթացքում հետագայում պետք է լուծվեն»,-ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այստեղ ծանոթություններ են հաստատվում, համաժողովը քաղաքական հնչեղություն է ստանում, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը:
«Ազգային և բարոյական խնդիրներ ենք լուծում և ցանկանում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական սփյուռքի համախմբումը: Հայաստանը ուժ է առնում սփյուռքից, սփյուռքը ուժ է առնում Հայաստանից»,-հավելեց նա:
tert.am
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44