Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցնե ́ր
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով կանխորոշելու հնարավորություն:
Իր պատմական հիշողության օրացույցում քսանվեց տարի առաջ` այս օրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը և արդարացիորեն իրականացրեց իրեն տրված պատմական հնարավորությունը ։
Պետությունների մեծ ընտանիքում Հայաստանն այսօր հաստատուն և ուրույն տեղ ունի որպես կայուն զարգացող երկիր: Եվ չնայած դրան, քիչ չեն նաև անելիքները՝ մեր մտապատկերում եղած բարեկեցիկ Հայրենիքը կերտելու ճանապարհին:
Մեր ժողովուրդը հոգնել է պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում. մենք հենց այդ ուղղությամբ էլ շարժվում ենք:Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց վստահ եմ՝ ոչ ամենակարևորում և ոչ ճակատագրական:
Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ հակասական վերափոխումների գործընթացներում: Հետևաբար միշտ պետք է լինենք զգոն, խնամքով վերաբերվենք մեր ազգային ինքնագիտակցությանը, պետականությանը, լեզվին ու մշակույթին, ազգային արժեքներին:
Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն ու լավատեսություն, ավելի բարեկեցիկ ու ավելի հզոր հայրենիք, որ պիտի շարունակենք կառուցել միասին՝ հավատով ու վստահությամբ:
Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին, ամուր հավատքին:
Շնորհավո՛ր Անկախության տոնը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26