«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն Անկախության տոնին իր կուսակիցների հետ Եռաբլուրում էր: Նա ծաղիկներ դրեց Անդրանիկ Զորավարի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի և Ասալայի մարտիկների հիշատակի կոթողների առջև: Այնուհետև նա հանդես եկավ ուղերձով և հայտարարեց՝ առաջիկայում նախապատրաստում են համահայկական ընդվզում:
«Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտնում այս ապօրինի իշխանություններին»,-հայտարարեց Փոստանջյանը:
Tert.am-ի հարցին, թե նման հայտ ներկայացնելով արդյոք հաշվարկե՞լ են՝ ունե՞ն ռեսուրս, ոչ միայն «Երկիր Ծիրանին», այլ ընդհանրապես ընդդիմությունը, Փոստանջյանը պատասխանեց, որ իրենց զենքը, ռեսուրսը իրենց հայրենակիցներն են: «Այն 25 տարին չբոլորած երիտասարդը՝ Ռոբերտ Աբաջյանը, ով ավելի երիտասարդ է, քան մեր անկախությունը, հենց այդ ռեսուրսն էր որը պահեց սահմանը: Մենք այն ազգն ենք, ով ազատատենչ է, մենք ազատությունների համար պատրաստ ենք և զոհվել և հիմնադրել, այնպիսի պետություն, որը բոլորինս է լինելու»,-ասաց նա:
Փոստանջյանը, դիմելով համայն հայությանը, նշեց, որ եթե ցանկանում են վերականգնել հայոց քաղաքական անկախությունը, իրապես լինել մրցունակ պետություն, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերներին, ապա պետք է բոլորը մասնակից լինեն քաղաքական գործընթացներին: «Բարեգործություն և այլ մասնակցությունը միջոցառումների, իհարկե դրական է երևույթ է , ողջունելի է, բայց բավարար չէ, անհրաժեշտ է բոլորս մասնակից լինենք հենց քաղաքական գործընթացներին»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ նրա՝ որն է այսօր անկախության սպառնացող թիվ մեկ վտանգը, Փոստանջյանը պատասխանեց՝ « գործող ապօրինի իշխանությունները»: «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գարնանը պետք է թուրքական արձանագրություններից հրաժարվի, մենք գտնում ենք մեր ներքին թուրքից պետք է հրաժարվենք և մեր ներքին թուրքն է վտանգավոր մեզ համար»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն քննարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավակնում է շարունակել վարչապետի պաշտոնին մնալ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեր համար կարևոր չէ Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է, կամ մեկ այլ անձ, որ կարող լինել Տիգրան անունով՝ ՀՀԿ-ից: Մեզ համար կարևոր է, որ այն վերնախավը, որ այս 25 տարիներին գործել է՝ երբևիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է: Գտնում ենք, որ անունները, եթե փոխվում են, դրանից ոչինչ չի փոխվելու, մենք գտնում ենք, որ պետք է ապամոնտաժենք այս ողջ համակարգը և տեղը պետք է հիմնադրվի նոր համակարգ»:
tert.am
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44