Խավարը ցրելու համար պետք է լույսը շատացնել. երբ մենք ստեղծում էինք մեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այսպիսի թեզ դրվեց հիմնական գաղափարական և մոտիվացիայի հիմքում, հենց այդ լույսը շատացնելով ենք փորձում զբաղվել։ Այս մասին այսօր «Քաղաքացիական գիտակցություն» միավորման ամենամյա համաժողովին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Մենք սփռում ենք լույս` ընդդեմ չիմացության խավարի, ընդդեմ հուսահատության խավարի, սփռում ենք լույս, որը կարող է վաղվա Հայաստանը կերտել այնպիսին, ինչպիսին մարդիկ երազում են տեսնել և պայքարում են Հայաստանի անկախության համար։ Մենք խոսում ենք ազատական գաղափարներից, եվրոպական արժեքներից, բայց լուրջ խնդիր ունենք։ Տարիներ շարունակ քարոզչության արդյունքում ամբողջ արժեքները խեղաթյուրվել են»,–ասաց Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, երբ խոսում են եվրոպական արժեքներից, մարդիկ մտածում են, թե իրենք ուզում են, որ տղաներն ու աղջիկները լինեն համասեռամոլ։ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղարի պնդմամբ` իրենք ջանքեր պետք է գործադրեն և գործադրում են այս ամենը շտկելու համար։
«Երբ ասում ենք եվրոպական արժեքներ, հասկանում ենք անկախ դատարաններ, հասանելի բժշկություն, պետական կառավարման համակարգ, որի հիմքում մարդ է, որտեղ պետական ամեն մի մարմին ծառայում է մի նպատակի` հօգուտ բերելու հայրենիքին, ծառայելու, նպաստելու քաղաքացուն, քաղաքացու բարեկեցությանը, քաղաքացու երջանիկ լինելուն։ Երբ մենք խոսում ենք ազատականությունից, մենք կրկին չենք խոսում այն ամենից, ինչ քարոզվել է տարիներ շարունակ։ Մենք խոսում ենք ազատ շուկայական հարաբերությունների մասին, մենք խոսում ենք մարդու ազատ ինքնարտահայտվելու և ինքնադրսևորվելու հնարավորության, հավասար հնարավորության և ազատությունների մասին»,–նշեց Գևորգ Գորգիսյանը։
Նա տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստանը» ստեղծում է լիբերալ–քաղաքական դպրոց այն նպատակով, որ այն քաղաքացիներին, որոնք ինչ–որ չափով հետաքրքրված են հետագայում որպես ակտիվ քաղաքացի դրսևորվելու, տալ բավարար գիտելիքներ։
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26