Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների (պարգևատրված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.president.am/hy/decrees/page/1/):
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին Անկախության տոնի և պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ՝ նշելով. «Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր: Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում՝ ամենքն իր բնագավառում, մասնագիտական ոլորտում, միավորված երկրի նկատմամբ նվիրվածությամբ, անհանգստությամբ և երկրի զարգացման մեջ սեփական ավանդը ներդնելու պարտքի զգացումով:
Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է շնորհավորել ձեզ՝ Անկախության տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից մեր շնորհակալությունը հայտնել ձեզ այն աշխատանքի համար, որ դուք իրականացնում եք և այն մասնակցության համար, որ ունեք մեր երկրի զարգացման, կառուցման ճանապարհին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհավորում եմ և մաղթում լավ տրամադրություն»:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55