Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների տարածքային խորհրդի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Դավթյանը, օգտվելով 2014 թ. հունիսի 24-ից նոյեմբերի 10-ը աշխատակիցներից մեկի՝ արտերկրում գտնվելու հանգամանքից՝ բանկային քարտի միջոցով կանխիկացրել ու յուրացրել է նրա հինգ ամսվա աշխատավարձն ու հավելավճարները՝ 577 հազար դրամի չափով, ինչպես և յուրացումներ է կատարել վառելիքի, գործուղումների, հավելավճարների տեսքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿԻ տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ նա Վ. Դավթյանի ցուցումով իր սպասարկման տարածքների համայնքապետերի կնիքներով ու ստորագրությամբ գործողումների դատարկ ձևաթղթեր է բերել ՊՈԱԿ, որոնց լրացումով նույն ժամանակահատվածում տնօրենի կողմից յուրացվել է 6.365 հազար դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ում 1-ին կարգի ագրոքիմիկոս ձևակերպված, բայց իրականում 2015 և 2016 թվականներին պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնած մի աշխատակցի շուրջ 700 հազար դրամ աշխատավարձը յուրացնելու մասին:
Իսկ 2014 թ. փետրվարից նոյեմբեր հանրապետությունից բացակայած մեկ այլ մասնագետի փոխարեն աշխատել է ՊՈԱԿ-ում բանվորուհի ձևակերպված աշխատակիցը, որի վերաբերյալ աշխատավարձի ցուցակ են մտցվել ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, և նա ստացել է երկրից բացակայող աշխատակցի 10 ամսվա աշխատավարձը, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնելու եղանակով պետությանը պատճառվել է 742 հազար դրամի վնաս:
Ընդհանուր առմամբ, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Դավթյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 20-ին ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26