Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչն, ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում. «Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»: Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը:
Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան մաքսատուն-վարչությունում նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. «Քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատանն արդեն անվճար է մատուցվում»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վերակազմակերպված ստորաբաժանումում գործում է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ` մեկ հարկի տակ կենտրոնացնեով գանձումներին առնչվող բոլոր գործառույթները, ինչը թույլ է տալիս արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցել բարձրորակ և արագ ծառայություն: Արդյունքում ավելացել է գործարքների քանակը. «Եթե հուլիսին իրականացվել է 5239 գործարք, ապա օգոստոսին՝ 5840, ինչը պայմանավորված է ներմուծումների ավելացմամբ»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55