Սերժ Սարգսյանը երեկ «առատաձեռն» գտնվեց։ Տարբեր բնագավառներից մոտ 200 անձի շնորհեց մեդալներ, կոչումներ։ Ֆեյսբուքահայությունը անուն առ անում քննարկեց ու քննադատեց «մեդալակիրներին»։ Դերասան Մկոյի պարագայում «Վաստակավոր արտիստ» կոչումը չքննադատվեց, սակայն տարակուսանքով ընդունվեց։ Շատերը գրեցին, որ տարիներ շարունակ գրեթե նույն հետագծով Մկոյի հետ գործունեություն է ծավալել նաև դերասան Հայկոն, որը ևս արժանի է վաստակավոր արտիստի կոչմանը։
Ի դեպ, Հայկոն հանրության շրջանում ընդդիմադիր դերասանի համարում ունի։ «Հրապարակը» կապ հաստատեց դերասան Հայկ Մարությանի հետ։
-Հայկո, ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցային այս քննարկումներին։
-Ոչ միայն կարևոր է, թե ով է ստանում կոչումը, կարևոր է, թե ով է տալիս։ Եվ ես վերջին տարիների ընթացքում իմ հարցազրույցներում անդրադարձել եմ այս հարցին։ Քանի որ ես չեմ ընդունում ներկայիս իշխանությունների գործելաոճը, նաև չեմ կարող ընդունել նման տիպի մրցանակ։ Բացի այդ հայտարարել եմ, որ եթե անգամ իրենք ուզենան ինձ շնորհել կոչում, ես կօգտվեմ իմ իրավունքից և կհրաժարվեմ։
-Այսինքն՝ Ձեր քաղաքական հայացքներն են դեր խաղացել «վաստակավորի» կոչմանը չարժանանալու հարցում։
-Իշխանության պատկան մարմինները քաջ տեղյակ են իմ հայտարարություններին, և ինձ թվում է՝ շատ նորմալ է,որ էն մարդուն, որը ի սկզբանե ասել է, որ չի ընդունելու իշխանություններից ոչ մի կոչում, անգամ չառաջարկեն։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26