Տավուշցիներին մատուցած անվճար բուժծառայությունների շնորհիվ հետազոտվել է 2023 տավուշցի: Նաև տեղացի բժիշկները ստացել են վերապատրաստման հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գլենդելի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Նոյեմբերյանի հիվանդանոցում սեպտեմբերի 16-21-ը կատարած անվճար զննումների, բուժման և վիրահատությունների մասին խոսեցին կազմակերպիչները:
«Արդեն 3 տարի շարունակ Հայաստանում կարևոր գործ է արվում Գլենդելի բժշկական կենտրոնի կողմից: Գլենդելի բժշկական կենտրոնի 15 բժիշկներ և 20 բուժքույրեր այս տարի ապահովել են անվճար բուժծառայություններ: Բժիշկների խմբում ոչ միայն եղել են հայեր, այլ նաև ամերիկացիներ: Տարեցտարի ավելանում է բժիշկների քանակը: Այս առաքելության շնորհիվ նաև հայաստանյան բժիշկները հնարավորություն են ստացել վերապատրաստվել Ամերիկայի բարձրագույն բժիշկների հետ»,-ասաց ծրագիրն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և շնորհակալություն հայտնեց բժիշկներին:
Նրա խոսքով՝ այս տարի առանձնահատուկ էր նաև այն առումով, որ նաև ԵՊԲՀ-ից ևս մասնակցել են 5 շրջանավարտներ, որոնք հնարավորություն են ունեցել շփվելու ԱՄՆ-ից եկած բժիշկների հետ:
Սրտաբույժ Արբի Նահապետյանը, ով արդեն 3-րդ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստան եկող բժիշկների խումբը, ասում է, որ իսկապես ուրախ են ծրագրի շարունակականության համար: «Այս տարի զննեցինք 2023 հիվանդի, կատարեցինք 18 վիրահատություն, ընդունեցինք 300 երեխայի, 260 հոդի սրսկում իրականացրեցինք: Ուզում եմ հատկապես նշել Տավուշում այդ զննումներն անցկացնելու անհրաժեշտությունը: Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները դժվարությամբ են ապրում ու բարգավաճում»,-ասաց նա ու հավելեց, որ 3 տարի առաջվա համեմատ՝ կարող է փաստել, որ ժողովուրդը կարողանում է գյուղատնտեսությամբ լավ արդյունք ստանալ:
Սրտաբանի խոսքով՝ Տավուշում զգալի է զարկերակային ճնշման խնդիրը: Իրականացրել են նաև հանրային կրթություն՝ ժողովրդին փոխանցել են առանց աղի հանքային ջուր խմելու և վակցինացիաների կարևորությունը:
«Ծրագրի կարևորությունն այն է, որ ոչ միայն բուժում են առկա խնդիրները, այլ նաև տեղի բժիշկներին և ուսանողներին սովորեցնում են նոր տեխնոլոգիաներ կիրառել: Կարևոր է, որ սահմանամերձ գոտիներում կարողանանք ստեղծել կայուն և շարունակական բժշկական կարողություններ»,-եզրափակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26