«Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, որն արդեն մի քանի օր է` Ադրբեջանում է, պատմել է, թե ինչն է իրեն կապում Բաքվի հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բաքվում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ համաժողովում պատմել է, թե ինչն է իրեն կապում Ադրբեջանի մայրաքաղաքի հետ։
Պատգամավորը նշել է, որ Բաքվում եղել է հեռավոր 1988 թվականին` Ղարաբաղյան հակամարտությունից մեկ ամիս առաջ, երբ 13 տարեկան է եղել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Աշոտյանը պատմել է, որ արձակուրդն անցկացրել է Բաքվում, քանի որ մայրն այդ քաղաքում է ծնվել։
«Մենք այստեղ տուն ենք ունեցել։ Ուրախ եմ, որ ադրբեջանցի գործընկերները հանդես եկան Բաքվում համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ։ Այլապես այլ պատրվակով դժվար կլիներ Ադրբեջան գալ», — ասել է նա։
Ավելի վաղ պատգամավորն այս մասին պատմել էր նաև հայկական ԶԼՄ-ներին։
Մանկության հուշերը չեն խանգարել, որ Աշոտյանը կրկին հանդես գա հակահայկական քարոզչության դեմ։
Նա իր ելույթում ընդգծել է` հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից:
Աշոտյանը հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար:
Նա ընդգծել է, որ Բաքվում հայկական պատվիրակության ներկայությունը թշնամանք չտարածելու հնարավորություն է։
Հայկական պատվիրակության այցը Բաքվում հարթ է անցել։ Որոշակի խնդիրներ են ծագել վրաց-ադրբեջանական սահմանին, քանի որ սահմանապահները չեն հավատացել, որ Հայաստանից պատգամավորներ են մեկնում Բաքու։
Սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ Բաքվում հայ պատգամավորների անվտանգության հարցերով զբաղվել է «Եվրանեսթի» քարտուղարությունը։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 21-ից Բաքվում մասնակցում են վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին:
Համաժողովը նվիրված է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34