Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ:
Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով:
Նորաբաց ինտերակտիվ այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով պայմաններին՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է նմանօրինակ անկյունների ստեղծման և կենդանիների հետ ազատ շփման հնարավորությունը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ կենդանաբանական այգում տարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվում նոր ազատավանդակներ, համալրվում են կենդանատեսակները: Այս աշխատանքներին զուգահեռ՝ այգում ստեղծվեց նման մի անկյուն, որը երեխաների մեջ սերմանում է սեր բնության և կենդանիների հանդեպ, ինչը կարևոր է նաև երեխաների դաստիարակության առումով», - նշել է Արամ Սուքիասյանը: 
Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ:
Նշվում է նաև, որ մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ կլինի անվճար:
АМИ
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44