Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայից ժամանած «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներին՝ կազմակերպության նախագահ մոնսինյոր Վիլմ Սանդերսի գլխավորությամբ և Գերմանիայի հայոց թեմի Բավարիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Ինչպես փոխանցում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ կառույցը հավատարիմ իր առաքելությանը՝ այսօր ևս շարունակում է կազմակերպել միջեկեղեցական հանդիպումներ, հնարավորություն ընձեռում տարբեր Եկեղեցիների հոգևոր սպասավորներին ու ներկայացուցիչներին մեկտեղվելու և շփվելու միմյանց հետ:
Վեհափառ Հայրապետը կարևորել է միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանն ուղղված ջանքերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է Գերմանիայում իր հովվության տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը «Ֆիլոքսենիայի» և նրա հիմնադրի հետ, ինչպես նաև հետագա տարիներին ներկայիս նախագահի հետ ունեցած սերտ կապերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս ներկաների իր խորին շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել Գերմանիայի իշխանություններին` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ որդեգրված բանաձևի առնչությամբ` դրանում մեծապես կարևորելով նաև Գերմանիայի եկեղեցական համայնքների դերակատարությունը:
Մոնսինյոր Վիլմ Սանդերսը ևս ուրախություն է հայտնել երկար սպասված հանդիպման առիթով, կարևորել համագործակցությունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և նրա կառույցների հետ, ապա խոսել «Ֆիլոքսենիայի» անդամների հերթական ուխտագնացությունը դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կազմակերպելու որոշման մասին:
Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայ Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատություններին և հոգևորականների պատրաստության խնդրին, ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը և եկեղեցաշինությանը, Եկեղեցու կողմից դիմագրաված մարտահրավերներին և ներկայիս գործունեությանը: Անդրադարձ է կատարվել նաև Գերմանիայում իրենց ուսումնառությունը շարունակող հայ եկեղեցականներին և միջեկեղեցական կառույցի կողմից նրանց ցուցաբերվող զորակցությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը «Ֆիլոքսենիայի» անդամներին մաղթել է արգասաբեր ու բեղմնավոր գործունեություն:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26