Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Բարձրաշնորհ Հայր Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի և Հայաստանի հետ վարժարանի կապերի պատասխանատու Ադրիանա Շուպարալյանի։
Նորին Սրբությունը, իր հայրապետական սերն ու օրհնությունը բերելով հայորդիներին, իր գնահատանքն է փոխանցել վարժարանի տնօրինությանը կրթօջախի սաների ուխտագնացությունը Մայր Հայաստան կազմակերպելու համար։
Վեհափառ Հայրապետը վերհիշել է Արգենտինա կատարած Հովվապետական ուղևորության ընթացքում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ ծառայության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման այցելությունները, որոնք ոչ միայն առիթ են ընձեռում Հայաստանից հեռու հասակ առնող հայորդիներին ճանաչելու իրենց հայրենիքը, այլև անջնջելի դրոշմ են թողնում պատանիների հոգում և ներշնչման աղբյուր դառնում հետագա ողջ կյանքի ընթացքում։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վարժարանում ուսանող օտարազգի աշակերտները ևս հարուստ տպավորություններով կվերադառնան Արգենտինա:
Երիտասարդները նաև պատասխանել են Ամենայն Հայոց Հայրապետի հարցումներին, որոնք վերաբերում էին իրենց վարժարանին և Հայաստան այցի տպավորություններին։ Իր հերթին Նորին Սրբությունն անհրաժեշտ լուսաբանություններ տվեց պատանիներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Հանդիպումից հետո հայորդիները Մայր Տաճարում ներկա են գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44