Հայաստանի քրդերը միայն կհետևեն Իրաքյան Քրդստան ինքնավար շրջանում մեկնարկած անկախության հարցով հանրաքվեին, իսկ էլեկտրոնային եղանակով մասնակցությունն անհնար է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քրդերի ազգային խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:
«Մասնակցելն անհնարին է, և օրենսդրորեն էլ ճիշտ չէ, որ դրսի 50 մլն քրդերը մասնակցեն 6 մլն–անոց Իրաքյան Քրդստանի հանրաքվեին: Մեր մասնակցությունը միայն հետևելն է քրդական պետության կազմավորմանը»,-ասաց նա:
Կնյազ Հասանովը չի կարծում, որ հանրաքվեն պատճառ կդառնա տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակի` հաշվի առնելով, որ Իրաքյան Քրդստանի կազմավորմանը դեմ Իրանը և Թուրքիան իրենց զորախմբերը պատրաստության վիճակի են բերել:
«Թուրքիան, Իրանը, Իրաքի կառավարությունը դեմ են, որովհետև բոլոր այս 4 հատվածներում քրդեր են ապրում, միլիոններով՝ Թուրքիայում 20 մլն, Իրանում 10-12 մլն, Սիրիայում 4 մլն, 6-7 մլն էլ Իրաքյան Քրդստանում: Հիմա, եթե այս 4 պետություններն իսլամական հարցերում իրար դեմ են, կամ իրար հետ խնդիրներ ունեն, քրդական հարցում բոլորը դառնում են միասնական և դուրս են գալիս Քրդստանի անկախացման դեմ, որովհետև վախենում են այդ վարակը տարածվի նաև իրենց տարածաշրջանում։ Դրա համար էլ այսօր դեմ են՝ զորք են մտցնում, էմբարգո են մտցնում, հազար ու մի պատժամիջոցներ են, որպեսզի այդ բանը տեղի չունենա: Բայց իրաքյան Քրդստանը և նրա ղեկավարությունը մեկ մարդու նման որոշել են, որ պետք է հանրաքվե անցկացվի, որն արդեն անբեկանելի է»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանի դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն կլինի, արդյոք բարեկամ Իրանին դե՞մ կգնա և կճանաչի՞ Քրդստանի անկախությունը, Հասանովը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել` ՀՀ կառավարությունը կամ իշխանությունն ինչպես կվարվի, դա ՀՀ-ի պետական շահերից է բխում։ Ճանաչել կամ չճանաչել` դա իրենց իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի նման մեկնաբանություն անելու: Հետագայում կտեսնենք. եթե իրոք անկախ պետություն հայտարարվի, մի շարք պետություններ ճանաչեն, նաև ՀՀ-ի իշխանությունները ցույց կտան իրենց դիրքորոշումը»,-ասաց նա:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26