Բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, այն հավանաբար 4.3 տոկոսի կհասնի. այսօր տարեկան գործունեության հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով մինչև տարեվերջ եղած տնտեսական աճի հետ կապված սպասումներին:
Ըստ նախարարի՝ նույնիսկ գյուղատնտեսական ոլորտի բացասական ֆոնի առկայությամբ բազային էֆեկտով առաջիկա ամիսներին էական նվազում չի լինի:
«Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ »,-նկատեց նա:
Ըստ նրա՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 6,2 տոկոս:
Թեև ներդրումների մասով պատասխանատու կառույցը Ֆինանսների նախարարությունը չէ, բայց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության սպասումներին, և այն պնդմանը, որ այսօրվա դրությամբ խոստացված $832 մլն-ից շուրջ 400 մլն-ն արդեն իրականացվել է:
«Ներդրումը ներդրում է, բայց շատ դեպքերում շփոթ կա՝ արդյոք դրանք պե՞տք է համադրելի դարձնենք օտարերկրյա ներդրումների հետ: Դրանք տարբեր ցուցանիշներ են, խոսքը ՀՀ ներքին տնտեսությունում կատարվող ներդրումների մասին է, կարևոր չէ, թե որ աղբյուրից է, կարևորը ծրագրերն են, որոնք պետք է այս տարվա ընթացքում իրականացվեն»,-ասաց նա:
Նախարարը մատնացույց արեց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 5,5% աճ է գրանցել: «Այսինքն՝ որևիցե ճյուղային մասով անակնկալ չունենք՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ 25% անկում է նկատվել»,-ասաց նա և նշեց, որ նման տոկոսային անկման գործոնը բացատրվում է բազային էֆեկտով, այսինքն՝ անցած տարվա տնտեսական ակտիվություն գործոնով:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44