Այսօր Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում է Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Դավիթ Լոքյանը ողջունելով Իրաքի պատվիրակությանը Հայաստանում՝ վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի երկօրյա աշխատանքի արդյունքները հիմք կհանդիսանան համագործակցության նոր ռեալ ուղղություններ նախանշելու և համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:
«Հայաստանն ու Իրաքն ունեն բավականին լուրջ քաղաքական համաձայնությունների դաշտ, որը պետք է տեղափոխել տնտեսական ոլորտ: Մենք ունենք բազմակողմ համագործակցության մեծ ներուժ, մեր երկու երկրների կառավարությունները մեզ են վստահել այս համագործակացությունն ակտիվացնելու գործընթացը, և մենք պետք է արդյունավետ աշխատենք առկա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նախարարը ներկայացրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և առանձնացրել է գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, որտեղ կարելի է ակտիվ փոխգործակցություն ծավալել:
Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու համար:
«Հայ-իրաքյան հարաբերությունները բավականին առաջընթաց են ապրել նախորդ տարիներին և դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար հիմքեր կան:Մեր հիմնական նպատակն է վերացնել այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- ասել է Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:
Նա նշել է, որ իրաքյան կողմը համագործակցության ներուժ է տեսնում շինարարության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, նավթային ոլորտներում: Իրաքյան կողմի համանախագահը նաև ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացման, չվերթների ավելացման ուղղությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մի շարք երկրների համար որդեգրել է մուտքի վիզայի տրամադրման կարգը դյուրացնելու սկզբունքը և նշել է, որ հանձնաժողովը կանդրադառնա նաև այս հարցին:
Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին իր խոսքում Իրաքի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տարբեր միջազգային ատյաններում Իրաքին աջակցելու համար:
Հայ-իրաքյան տնտեսական համագործակցության հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև սեպտեմբերի 26-ին: Նիստի ավարտին ստորագրվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:
Իրաքյան պատվիրակության այցի ժամանակ նախարար Ֆալահ Հասսան Զեյդան Ալ-Լուհաիբին հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ։
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42