ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը. «Առաջին իսկ օրվանից դուք միացաք Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Այն գնաց-հասավ մինչև Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, և դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Ուրախ եմ, որ համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը կտրամադրվի Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի մյուս կարիքավոր դպրոցներին: Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ իրականացված համերգը Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների յուրահատուկ ամփոփումն էր»: Նախարարը նշեց, որ այսպիսով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար՝ հյուրերը նշեցին, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ: «Գործիքները սեպտեմբերի 25-ին կտեղափոխվեն Արցախ, իսկ մյուս մասը, ինչպես արդեն նշվեց, հետագայում կտրամադրվի հայաստանյան սահմանապահ գյուղերին»,-նշեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26