Հայաստանի արտաքին պարտքը 2017թ. վերջին կավելանա շուրջ 400 միլիոն դոլարով` կազմելով 5.4 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Արտաքին պարտքը` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը, 2016թ. վերջի դրությամբ կազմում էր 4.8 միլիարդ դոլար: Այս տարվա վերջին մենք կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 միլիոն դոլարով և ներքին պարտքի ավելացում շուրջ 30 միլիոն դոլարով: 2017թ. արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կկազմի շուրջ 5.4 միլիարդ դոլար, ներքին պարտքը` 1 միլիարդ 269 միլիոն դոլար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վարդան Արամյանը:
Նախարարը հավելեց, որ տվյալ դեպքում ավելի ճիշտ է նայել պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը, քան անվանական ցուցանիշներին:
«Ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, որպեսզի մենք հետևենք հարաբերական ցուցանիշներին»,- նշեց Արամյանը:
Նա նաև հավելեց, որ 2016թ. վերջին Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը, ՀՆԱ-ում եղել է 56.6 տոկոս: Մինչև ընթացիկ տարվա վերջ ցուցանիշը կմոտենա շուրջ 58.8 տոկոսի:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55