«Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ՝ եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:
«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,- մեր զրուցում ասաց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ Իսահակ Վիրաբյա՞նը որտեղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Իսահակ Վիրաբյանը Երևանում է աշխատում: «Կրթություն ունի, պատմության ֆակուլտեն է ավարտել, նշանակել եմ, հիմա ի՞նչ անենք: Օրենքը չի արգելում, ՊՈԱԿ-ներում օրենքը չի արգելում: Հայկը 2004-2005 թվականներին է ընդունվել, Իսահակը՝ բանակից երբ եկավ, մոտ 2 տարի է: Օրենքը ես շատ լավ գիտեմ, օրենքը չի արգելում, երկուսն էլ նորմալ աշխատող են, երկուսն էլ կրթված են»,- պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը:
Հարցին՝ եթե թերացում ունենան, արդյո՞ք նրա չի կաշկանդի բարեկամական կապը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց. «Չէ, չէ: Ես ուրիշ ազգական էլ եմ ունեցել, լավ չի աշխատել միանգամից աշխատանքից ազատել եմ: Դա էլ է եղել: Եթե շատ մանրամասներ անհրաժեշտ է, ասեք: Իմ եղբայրը՝ Կարեն Վիրաբյանը, աշխատում էր արխիվում, ես իրեն աշխատանքից ազատեցի: Մոտ 5 տարի առաջ ազատեցի աշխատանքից, ի՞նչ կա դրա մեջ: Մասնագիտական է, ինձ տեսել են, սիրել են արխիվը, աշխատել են: Առավել ևս, որ անմիջապես իմ ենթակայությամբ չեն աշխատում»,-գրում է Հայկական ժամանակ թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35