«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բայց Հայաստանի համար ի՞նչ՝ քրդերն անկախանում են, թե ոչ, որ սաղ օրը դրա մասին խոսում եք»: Այդ հարցի պրիմիտիվ պատասխանն է՝ «այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է մեզ համար»: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հաշվի առնել, որ քրդական անկախ պետության ստեղծումը, ըստ ամենայնի, «վատ է» նաև Իրանի համար, իսկ բարեկամ պետության կարծիքը, անշուշտ, պետք է հաշվի առնել, թեև կարելի է նաև համաձայն չլինել:
Երեկ կայացած հանրաքվեին դեմ են նաև Իրաքը, արաբական երկրները, առանձնապես ոգևորված չէ նաև Արևմուտքը: Կողմ է Իսրայելը, պարզ է, թե ինչու՝ արաբական աշխարհից մի մեծ կտոր է առանձնանում: Եթե մի կողմ թողնենք այդ բոլոր հաշվարկները, ապա զուտ մարդկայնորեն հարգանքի են արժանի այն ազգերը, որոնք տասնամյակներով պայքարել են անկախության համար և, ի վերջո, հասել են իրենց նպատակին:
Քրդերը, համենայնդեպս, մոտ են դրան՝ չնայած տարածաշրջանի ազդեցիկ պետությունները դրան դեմ են: Իհարկե, Իրաքի Քրդստանին վարդերով պատած ճանապարհ չի սպասվում՝ զինված բախումներն անխուսափելի են, նախևառաջ, իհարկե, Թուրքիայի հետ: Բայց մարդիկ, ի հեճուկս ամեն ինչի, իրենց մեջ վճռականություն են գտել գնալու այդ քայլին, պատրաստ են զենքը ձեռքին կռվել հանուն ինքնիշխանության, չեն վախենում, որ «թուրքը նրանց կուտի»:
Այստեղ, կարծում եմ, սովորելու բան կա: Իհարկե, քրդական պետությունը կանգնած է ոչ միայն արտաքին մարտահրավերների առջև: Ներսից Քրդստանին սպառնում են կոռուպցիան և կլանայնությունը՝ արատներ, որոնց մասին մեզ՝ հայաստանցիներիս, պետք չէ երկար պատմել:
Չնայած քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ քրդական անկախ պետության ճանաչումից հետո նա կգնա թոշակի, և նրա մոտ բարեկամները նույնպես պաշտոններ չեն զբաղեցնի, ինչպես որ հիմա են տնով-ցեղով զբաղեցնում… ճիշտն ասած, հավատս չի գալիս:
Իշխանությունը քաղցր բան է. հատկապես չկայացած պետություններում իշխանավորները միշտ էլ ունեն հետևյալ «արդարացումը». «մենք հաճույքով կգնայինք, բայց դե ո՞ւմ ուսերին թողնենք այս երկիրը»: Ինձ թվում է՝ Բարզանին նման մի բան կասի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55