Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ:
«Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Նախկինում մենք զորավարժություններ անցկացրել ենք, որոնք հաջողված են եղել: Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո»,- նշեց Սիդորովը:
Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին. ակտիվ մասը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում: Այդ օրը տեղի կունենան «Որոնում 2017» հատուկ տակտիկական զորավարժությունները: Հոկտեմբերի 7-ին«Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվեն բաց զորավարժություններ, որոնց ընթացքում կցուցադրվեն հետախուզական ուժերի պրակտիկ գործողությունները: «Այս ամենի տրամաբանական շարունակությունը կլինեն «Համագործակցություն» խորագիրը կրող զորավարժությունները, որը ևս կանցկացվի Հայաստանի տարածքում` հոկտեմբերի 9-13-ը: Այս զորավարժություններին կմասնակցեն նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները»,- մանրամասնեց Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները կանցկացվեն Ղազախաստանում և Տաջիկստանում: Տաջիկստանում զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերին: Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի շուրջ 12 հազար մարդ:
«Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26