Շատ տրամաբանական է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ նման որոշում է ընդունել, որովհետեւ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ տեւական ժամանակ է չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, այսինքն՝ պետք է ազատ արձակեր Իլգար Մամադովին, իսկ ադրբեջանական կողմը դա չի անում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵԽ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը։
«Պետք է ասեմ, որ ԵԽԽՎ ինչպես իրավական հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում Ադրբեջանի հարցերով զեկույցների քննարկման ժամանակ հատուկ քննարկման առարկա դարձավ ձեւակերպման հարցը, եւ ի վերջո, պատվիրակներից մեկի առաջարկի քվեարկության արդյունքում խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում, որը հոկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկված է, հատուկ ձեւակերպում է մտել՝ «անհապաղ ազատ արձակել Իլգար Մամադովին»: Այսինքն տրամաբանական է, որ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմինը տվյալ դեպքում պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեր, կարծում եմ՝ դեռ մի բան էլ ուշացած, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված, եթե, իհարկե, նրանք մինչ այդ, ի վերջո, չորոշեն ազատ արձակել Մամադովին: Այնուհետեւ նրանց նկատմամբ, իհարկե, 46-րդ հոդվածը կկիրառվի, որին կհետեւեն կոնկրետ քայլեր Ադրբեջանի Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ կապված։ Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին նախազգուշացրել է ՄԻԵԴ-ի դատավճիռները չիրականացնելու հետեւանքների մասին։
Սեպտեմբերի 19-ից 21-ը տեւած նիստի արդյունքներով՝ Նախարարների կոմիտեն ընդունել է բանաձեւեր 20 երկրների՝ այդ թվում Ադրբեջանի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի 267 վճիռների մասին։
Քարտուղարությանը հանձնարարվել է նախապատրաստել Իլգար Մամեդովի գործով ժամանակավոր բանաձեւի նախագիծը, որի համաձայն Ադրբեջանին պաշտոնական ծանուցում կուղարկվի այն մասին, որ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը:
Բանաձեւը կներկայացվի 2017-ի հոկտեմբերի 25-ին Կոմիտեի նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ 46-րդ հոդվածը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել անդամ երկրների հանդեպ։ 46-րդ հոդվածի կիրառման բովանդակությունն այն է, որ Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ վճիռների չիրականացման հարցը փոխանցում է հենց դատարանի քննմանը։ Եթե վերջինը հանգում է այն եզրակացության, որ իրոք դատավճիռները չեն իրականացվել, ընդ որում առանց իրավական հիմքերի, ապա հարցը նորից է դրվում Նախարարների կոմիտեի քննարկմանը, որպեսզի ընդունվեն համապատասխան քայլեր՝ կազմակերպության առջեւ տվյալ երկրի պարտականությունների չկատարման կապակցությամբ։ Նման քայլերը կարող են ունենալ պատժամիջոցային բնույթ։
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03