ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին ընդունեց Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ լրագրողի ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց համայնքի նորություններով և «Հյաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովից ստացած տպավորություններով:
Հայազգի լրագրողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար համար և նշեց, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախադեպ չունեցող շատ կարևոր և արդյունավետ հավաք էր, որտեղ ներկայացվեցին ուշագրավ տեսակետներ, առաջարկներ, որոնք հետո ծրագրեր կդառնան:
Խոսելով Ուրուգվայի հայկական համայնքի ներկա իրավիճակի մասին՝ Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «15 հազար հայ կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, վտանգված է հայոց լեզուն, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ուրուգվայում հայերը՝ հաճախ անգամ հայերեն չհասկանալով, հաճույքով են լսում հայկական ռադիոյի հաղորդումները, հայերեն երգեր եւ երաժշտություն: Անհանգստացնող է, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման և երգերի հեռարձակումը: Հազվադեպ են մշակութային շփումները: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի», – հավելեց նա:
Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համատեղ ծրագրեր:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44