Վերջին շրջանում Ադրբեջանում գրանցված հերթական ճնշումները մամուլի եւ խոսքի ազատության նկատմամբ, ստիպում եմ ԱՄՆ օրենսդիրներին ավելի լուրջ քայլերի դիմել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ադրբեջանում մամուլի եւ խոսքի ազատության համատեքստում իրավիճակը կարելի է բնութագրել որպես չափազանց ծանր»,- նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
Օգոստոսին Ադրբեջանում կալանավորվեց Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Սառեցվել էր լրատվամիջոցի բանկային հաշիվը, իսկ գործակալության գրասենյակում հարկային մարմիններն անցկացրեցին ստուգումներ: Հետագայում Մեհման Ալիեւի կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով:
«Վերջին իրադարձությունը, կապված Ադրբեջանում առաջին եւ այս պահին միակ անկախ լրատվամիջոցի՝ Թուրանի ղեկավարի կալանավորման եւ ազատ արձակման հետ, փաստում է, որ այստեղ վերանում են ազատության կղզյակները»,- ասում է Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան TV լրատվամիջոցի գործադիր տնօրեն Էմին Միլլին:
Թուրանի նկատմամբ բռնաճնշումները միջազգային ասպարեզում քննադատության նոր ալիք բարձրացրեցին ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւս խորը մտահոգություն հայտնեց այս առիթով, իսկ ԱՄՆ-ի Սենատում առաջ քաշվեց սենատոր Դիք Դրբինի նախաձեռնությունն՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Այն ինչ տեղի ունեցավ կրկնություն էր նախկինում տեղի ունեցած զարգացումների, երբ լրագրող Հաջիջա Իսմայիլովան ձերբակալվեց, իսկ կոնգրեսական Քրիս Սմիթն առաջարկեց պատժամիջոցների կիրառում: Ադրբեջանի իշխանությունները գիտակցեցին, որ կարող են ենթարկվել պատժամիջոցների եւ ազատ արձակեցին Իսմայիլովային»,- ասում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
«Սա ընդամենը շարունակություն է այն վարքագծի, որ դրսեւորում են Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ՝ երկրում վերացնելով անկախ լրատվամիջոցի համար ազատ գործելու տարածությունը»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:
Վերլուծաբանները համամիտ են, որ Ադրբեջանում մամուլի եւ ազատության նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների սպառնալիքն է:
«Կարծում եմ իշխանություններին զարմացրեց սենատոր Դրբինի նախաձեռնությունը: Ամեն դեպքում միայն դրանից հետո Թուրան գործակալության տնօրենի բանտարկման միջոցը փոխարինվեց տնային կալանքով»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:
«Ակնհայտ է, որ Ալիեւին մտահոգում է դեպի Արեւումուտք ելք ունենալու հնարավոր սահմանափակումը, քանի որ այնտեղ է գտնվում նրա ֆինանսական միջոցների մեծ մասը: «Մագնիտցկու ցուցակի» օրինակով ճնշումներն արդյունավետ են Ադրբեջանի պարագայում»,- ընդգծում է Սանամյանը:
Ըստ Էմիլ Սանամյանի, պատժամիջոցների բացակայությունը նախկինում նպաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեն ճնշել ազատ խոսքն ու մամուլը երկրում:
«Ադրբեջանի նկատմամբ բարեփոխումներ իրականացնելու կամ առնվազն մամուլի ճնշումները դադարեցնելու պահանջով համապատասխան սահմանափակումների բացակայության պարագայում, ամենայն հավանականությամբ, նման ճնշումները կշարունակվեն»,- ընդգծում է Սանամյանը:
Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը դրսեւորում է շարունակականություն:
«Նրանք մտահոգություն հայտնեցին Թուրանի տնօրենի կալանավորման առիթով: Նույն առիթներով արձագանքում էր Օբամայի վարչակազմը, ուստի դա վկայում է, որ վարչակազմի քաղաքականությունը նման բացասական երեւույթներին արձագանքելու առումով փոփոխության չի ենթարկվել»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44