Սեպտեմբերի 29-ին, Մերգելյան ինստիտուտի տարածքում կմեկնարկի 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը:
ԻՏՁՄ Հանրային կապերից տեղեկացնում են, որ եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, ու անգամ դպրոցականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: Կանցկացվի ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ և այլն:
ԴիջիԹեքն այս տարի աննախադեպ կլինի միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվիա, Բելառուս, Ուկրաինա և այլն: Մասնակիցների և պատվավոր հյուրերի ամբողջական ցանկը ներկայացված է digitec.am կայքում:
ԴիջիԹեքի շրջանակում անցկացվում են մի շարք սեմինարներ, ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից (Joomag, Nextury Ventures- Ilja Laurs, Cananadian Showcase, UFAR, ARPA, Benivo-Dmitry Brodsky, Arnaud Belhamou և այլն): Օրակարգն՝ այստեղ:
Գործում է նաև DigiTec Expo բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել ԴիջիԹեքի բոլոր միջոցառումներում, ինչպես նաև գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ և այլն:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Այս տարիների ընթացքում ԴիջիԹեքը վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի: Ուրախ ենք, որ հայկական այս հարթակում հյուրընկալում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ու պատվիրակությունների, և աջակցում տեխնոլոգիական նոր համագործակցությունների ստեղծմանը»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26