«Դատավորների գործերի ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը շատ կարևոր երաշխիք է արդարադատության որակի բարձրացման առումով»,-ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Կոսատանյանը՝ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:
Մինչ այդ նախագիծը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դատական դեպարտամենից ստացած տվյալներ հրապարակեց, ըստ որի դատարաններից մեկի նախագահը, ով մասնագիտացված է քաղաքացիական գործերով, իր վարույթում ունի 35 գործ: Դրան զուգահեռ նույն դատարանի այլ դատավոր ունի 1069 գործ:
«Կա քաղաքացիական գործեր քննող դատավոր, որին հանձնվում է 1029 գործ՝ պաշտոնական տվյալներով, և նա քննում է նաև 333 հատ մինչդատական վարույթի վերահսկողության գործ, այսինքն հեռախոսային խոսակցություններ լսելը, կալանքի միջնորդությունը և այլն: Դրան զուգահեռ նույն դատարանում քրեական գործեր քննող դատավորն ունի 85 գործ, 392 մինչդատական վարույթի վերահսկողության գործ: Թվերի անհամամասնությունը, կարծում եմ, ակնառու է»,-ասաց նա:
Նա այս առումով նշեց այն իրավակարգավորումը, որը թույլ է տալիս դատարանների նախագահներին ունենալ 25 տոկոսով քիչ ծանրաբեռնվածություն:
«2015-ի մարտին դատարանների նախագահների խորհուրդի կողմից հաստատվել է մի որոշում, որտեղ կան դատավորներ, որոնք ունեն ոչ թե 25, 30 տոկոս, այլ մինչև 95 տոկոս արտոնություններ: Սա նշանակում է, որ իրականում դատարանների նախագահները և առանձին դատավորներ, օրենքով թույլատրված արտոնության համաձայն, ստանում են արտոնություններ և նրանց մակագրվում է տվյալ դատարան մուտք արվող գործերի 5 տոկոսը, 10 տոկոսը, 15 տոկոսը»,-ասաց Հովհաննիսյանը:
Անհամամասնության վերացման համար առաջարկվում է բոլոր գործերը մակագրել էլեկտրոնային եղանակով, ձեռքով մակագրված գործերը ևս ներառվեն քննվող գործերի թվում: Հանձնաժողովի անդամներին առաջարկվեց կողմ քվեարկել, նախագիծը ներկայացնել քառօրյա նիստերի օրակարգ:
Հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ արդյունավետ արդարադատության իրականացման համար, ըստ ստանդարտների, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը չի հասնում 7-ի:
Գևորգ Կոստանյանը նկատեց, որ դատավորների թվի ավելացումը չի կարող ենթադրել դատավորների ծանրաբեռնվածության նվազում, բազմաթիվ խնդիրներ կան: Նա ասաց, որ կոնցեպտուալ լուծման կողմնակից է:
«Մեկ դատավորի վարույթում կարող է լինել մեկ քրեական գործ, որն իր ծավալով ու ծանրաբեռնվածությամբ հազարապատիկ գերազանցի մյուս դատավորի վարույթում գտնվողին: Այս պահի դրությամբ ինձ ծանոթ գործերից մեկը 450 հատորից է բաղկացած, որով 2 հազար տուժող կա: Հիմա պատկերացրեք այդ դատավորի ծանրաբեռնվածությունը, և այն դատավորի, որն ունի ասենք 100 քրեական գործ և 300 մինչդատական վարույթ: Իհարկե, սրանք համադրելի չեն: Նույնը վերաբերում է քաղաքացիական գործերին»,-ասաց Կոստանյանը:
Պատգամավորն ասաց, որ համաձայն է նախագծի հեղինակի մտահոգություններին, բայց համոզված է, որ դրանք այս նախագծով չեն փարատվելու:
«Այս հարցը պետք է առավել կոնցեպտուալ կարգավորվի Դատական օրենսգրքով»,-ասաց նա՝ կասկածի տակ դնելով այս նախագծի նստաշրջան մտցնելու նպատակահարմարությունը, քանի որ Սահմանդրության պահանջով փոփոխություններ են կատարվելու Դատական օրենսգրքում:
«Ես էլի եմ ասում, օրենքին կողմ եմ, բայց դա չի կարգավորում խնդիրը: Ես համակարգային լուծման կողմ եմ»,-ասաց Կոստանյանը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ հետագա քննարկումների ու առաջարկվող լուծումներից շատ բան է կախված: Քանի որ խնդիրը կա, նա առաջարկեց դրական եզրակացություն տալ մեծ օրակարգում ընդգրկելու համար, հետագայում քննարկել լուծումները:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26