Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել ինքնությունը չպարզված անձի կողմից, ով, թողնելով պատահարի վայրը, դիմել է փախուստի: Վրաերթի հետեւանքով Ժ. Ժ.-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ժ. Ժ.-ին վրաերթի ենթարկելու դեպքի մասին նախ տեղեկացել են ոստիկանության Վարդենիսի բաժնում, որտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները Ժ. Ժ.-ի ընտանիքի անդամների հետ այցելել են դեպքի վայր եւ ուսումնասիրել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Սակայն հետագայում վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու եւ իրենց կողմից սպասարկվող տարածքում հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու նպատակով ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նյութեր են նախապատրաստել այն մասին, որ Ժ. Ժ.-ն մարմնական վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Այսպիսով, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ի հայտ են եկել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության`պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26