«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին»,- Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ արված հայտարարության վերաբերյալ հարցին:
Նշենք, որ նախարար Նալբանդյանը պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, ասել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»:
Նախարարի խոսքով, դրանք հենց եռանախագահների բնորոշմամբ մեկ ամբողջություն են ներկայացնում և տարանջատելն այս սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից, անհնար կդարձնեն, ընդհանրապես, կարգավորումը, որն Ադրբեջանն է փորձում անել:
Է. Նալբանդյանն ասաց, որ ինչպես Հայաստանի նախագահն էր նշել իր ելույթի մեջ, կարևորագույնը Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցն է. «Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն անցյալ են»:
Նախարարը նաև նշեց, որ համաժողովում իր ելույթում ինքը նշել է բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին:
«Շատ մանրամասն էի դրանց անդրադարձել: Չգիտեմ ինչու, որոշ մարդկանց պետք է տարանջատել ինչ-որ բաներ, սենսացիաներ անել: Դրա կարիքը չունենք, մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությունների մեջ պարունակվող առաջարկությունների հետ, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք, ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում, որոնցից Ադրբեջանը միշտ հրաժարվում է և անգամ չի ցանկանում դրանց որևէ հղում կատարել», - ասաց նախարար Է.Նալբանդյանը:
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47