«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի թեմայով armtimes.com-ը զրուցել է բուհի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:
Պարո՛ն Գրիգորյան, մանկավարժականի նախկին աշխատակիցներից Լենա Խաչատրյանը դիմել էր մեր խմբագրություն եւ տեղեկացրել, որ իրեն ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել է աշխատանքից`պատճառաբանելով, որ նա «Ձեր մարդն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Ինստիտուտում բոլորն էլ իմ մարդիկ են, եթե միայն մեկին է դիտարկում իմ մարդը, բան չեմ կարող ասել: Լենայի ազատման համար, ինչքան ես գիտեմ, սարքած բան է եղել, իբր փաստաթուղթ է կորել: Իմ աշխատած տարիներին նման անփույթ աշխատանք չի եղել Լենայի կողմից: Եթե դա է եղել աշխատանքից ազատելու պատճառը, շատ վատ է, որովհետեւ Լենան աշխատել է ինձ նախորդած երկու ռեկտորների ժամանակ:
Համալսարանի երկու դասախոսներ բաց նամակով դիմել էին նախագահին եւ վարչապետին`պնդելով, որ Սահակ Մինասյանը բուհն ավերում է: Բյուջեն անհիմն է ծախսվում:
Ես գործուղման մեջ եմ եղել, բաց նամակի բովանդակության հետ ծանոթ չեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման ժամկետը երբ ավարտվեց, ես բուհը թողել էի ֆինանսական լավ վիճակում, որի մասին ներկայիս ռեկտորը մի քանի անգամ բարձրաձայնել է: Տնտեսել էի կես միլիարդ դրամ:
Պարո՛ն Գրիգորյան, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է, որ Մինասյանը համալսարանի գրքերը որակել է հին եւ մակուլատուրայի է ուղարկել: Կայի՞ն Գյումրու մանկավարժականում նման գրքեր:
Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, եւ չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է: Եղեռնի ժամանակ մարդիկ, թողած հարստությունը, գրքերն էին վերցնում: Ինստիտուտում մենք հարուստ գրականություն ունենք, որոնք հիվանդ չէին, մենք լավ էինք պահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35