Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ վիճակում են: «Հուսանք՝ սա շարունակությունը կլինի շատ երկկողմ ամուր հարաբերությունների, որոնք կան երկու երկրների միջեւ», ասել է նա:
«Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջոցով եւ հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի հարցերով», ասել է նա:
Բրիտանացի նախարարի այցը տեղի ունեցավ հայ-բրիտանական հարաբերություններին ուղիղ ու անուղղակի առնչվող մի շարք իրադարձությունների ֆոնին: Բրիտանական մամուլում հրապարակվեցին Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաները բացահայտող հետաքննություններ, որոնցում շոշափվում են նաեւ բրիտանացի պատգամավորների անունները: Ադրբեջանը դրանում մեղադրեց հայկական լոբբիին ու բրիտանական հատուկ ծառայություններին:
Դրանից հետո Ադրբեջանը եւ բրիտանական Բրիթիշ Փեթրոլիում կոնսորցիումը ստորագրեցին նավթային ռեսուրսները համատեղ տնօրինելու պայմանագիրը մինչեւ 2050 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիր:
Մեծ Բրիտանիան անցյալ երկու տասնամյակներին Ադրբեջանում իր նավթային շահերը չդարձրեց Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի դիրքորոշման աջակցության իրական գործոն, չնայած Բաքվի ջանքերին՝ քաղաքականացնելու իր նավթը:
Ճիշտ է, բրիտանական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում երբեմն-երբեմն ի հայտ էին գալիս բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ, սակայն դրանք ընդամենը «հարգանքի տուրք» էին Ադրբեջանի իշխանությանը եւ չէին վերածվում իրական քաղաքականության:
Երկարաձգելով Բաքվի նավթի վերահսկողության պայմանագիրը, Մեծ Բրիտանիան այսպիսով եւս երկու տասնամյակ կայունության որոշակի ռեսուրս է բերում տարածաշրջան, հաշվի առնելով նաեւ Լոնդոնի կշիռը միջազգային քաղաքականության մեջ:
Դա Երեւանում հավաստեց նաեւ բրիտանացի նախարարը, ասելով, որ «հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի հարցերով»:
Հայ-բրիտանական հարաբերությունները «հայկական լոբբիի ու բրիտանական հատուկ ծառայությունների համատեղ գործողության» արդյունքում մտնում են նոր փուլ, ինչն անկասկած նպաստելու է Կովկասում կայունությանն ու խաղաղությանը:
«Բրիտանական նավերը չեն բարձրանալու հայկական լեռները», ինչպես անցյալ դարասկզբին, սակայն հիմա կան հայկական զինված ուժերը, որոնք պահում են Կովկասի խաղաղությունը, այդ թվում նաեւ՝ բրիտանական հաղորդակցությունների անվտանգությունը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44