Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 27-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում:
Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ… Նախ, պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից, որ «ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան» (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները):
Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում. ե՛ւ մենք, ե՛ւ ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համընդհանուր է: Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել և այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ:
Ինչո՞ւ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել:
Ամբիոնների ձևավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ մեր բուհում կա կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին, ապա տեղեկացնեմ, որ որպես նախարար պարտավոր էիք նաև այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք, որ դրանք գրեթե դատարկ են: Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձևավորման մասին է խոսքը:
Պարոն Մկրտչյան, Դուք փորձում եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» և «սուբյեկտիվ» լինելով: Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի և անօրինական փոփոխման հարցով, իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»:
Ասեմ, որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք, որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն, սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը և մտածելով, որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում և պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է…
Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) և այն կամայական նվազեցնում է 12 ժամի` 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը…
Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավրի առկա և հեռակա ուսուցման ծրագրերը, որն անօրինական է և խախտում է բուհին տրամադրված լիցենզիան:
Հետաքրքիր է, մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել, որ դրանք շուտափույթ ուղղվեն: Կոնկրետ՝ ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչև համապատասխան հանձնաժողովի այցը բուհ, որը պետք է ուսումնասիրի բուհում տեղ գտած և մեր կողմից բարձրաձայնված խնդիրները:
Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ և պահանջում են կոնկրետ պատասխաններ: Պատահական չէ, որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով: Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մնասյանի ապօրինությունների և անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն: Հիմա ՀՀ նախագահին և վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան և ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են:
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26